Պուտինի առաջարկությունները՝ ծուղակ Թրամփի համար

5a06c24efc7e932f628b4567

«Սիրիայի հարցում ներքաշվելով Ռուսաստանի խաղի մեջ՝ Թրամփի աշխատակազմը հիմա վտանգում է կրկնել Ուկրաինայի հետ կապված սխալը: Այժմ ընթանում են դիվանագիտական քննարկումներ՝ կապված այդ երկրում ռուսաստանյան մի նախաձեռնության հետ: Մոսկվայի ծրագիրը կայանում է նրանում, որ օրինականացնի իր ներխուժումը եւ արդյունքում ձեռք բերի վերահսկողություն երկու արեւելյան նահանգների նկատմամբ՝ Թրամփին ներգրավելով եւս մեկ վատ գործարքի մեջ»,- The Washington Post-ում գրում է Ջոշ Ռոգինը:

«Վլադիմիր Պուտինը գործում է ծանոթ սխեմայով: Նա օգտագործում է իր բանակը, որպեսզի տեղում էսկալացիա առաջացնի, այնուհետ դիմում է Արեւմուտքին առաջարկությամբ, որը ներկայացնում է որպես էսկալացիան վերացնելու միջոց: Օգտվելով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ցանկությունից, որ խաղաղությունը հաստատվի առանց Արեւմուտքի միջամտության, Ռուսաստանի նախագահն առաջ է քաշում ենթադրյալ փոխզիջում: Սակայն պուտինյան առաջարկություններն իրականում նախատեսված են իր հակառակորդների միջեւ պառակտում առաջացնելու եւ իր ձեռք բերածն ամրապնդելու համար»,- ասվում է հոդվածում:

«Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը նշել է, որ պուտինյան ծրագիրը բացարձակապես չի նախատեսում խաղաղապահների տեղակայում: Ռուսաստանի նախագահն առաջարկում է Ուկրաինա ուղարկել օտար երկրների զորքեր ԵԱՀԿ-ի դիտորդներին Ուկրաինայի արեւելքում պաշտպանելու համար»:

«Խաղաղապահ առաքելության գաղափարը լուրջ է,- ասել է Կլիմկինը: -Սակայն պաշտպանական առաքելության մասին ռուսների առաջարկությունն անիմաստ է»:

«Նշենք, որ Մոսկվայի նախնական առաջարկը ենթադրում էր այդ ուժերի տեղակայումը շփման գծի երկայնքով ուկրաինական բանակի եւ անջատողական զինյալների միջեւ: Ուկրաինայի կառավարությունում կարծում են, որ այդպիսով Պուտինը պարզապես ցանկանում էր ամրապնդել իրականությունը, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից մարտական գործողությունների վայրերում»,- եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝