«Իմ կոչն ու խնդրանքը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներին». Մ. Գորբաչով

58f15cd0c461889c0a8b45aa

«ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից 30 տարի առաջ ստորագրված միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրն այժմ վտանգի առաջ է հայտնվել»,- The Washington Post-ում տպագրված հոդվածում գրել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Հիշեցնելով, որ 2 կողմերից էլ հնչում են պայմանագրից հրաժարվելու կոչեր, Գորբաչովը դիմել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներին:

«Ես կոչ եմ անում Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին՝ նախապատրաստել եւ անցկացնել մեծամասշտաբ գագաթաժողով մի շարք հարցերի շուրջ: Այդ հանդիպման ժամանակ պետք է կենտրոնանալ միջուկային սպառազինության կրճատման եւ ռազմավարական կայունության ամրապնդման խնդիրների վրա»,-նշել է Գորբաչովը: Ըստ նրա, եթե միջուկային սպառազինության վերահսկողության համակարգը փլուզվի, հետեւանքներն աղետալի կլինեն:

«Ես վստահ եմ, որ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին հավատարիմ մնալու մասին նախագահների համատեղ հայտարարությունն իրատեսական նպատակ կլինի: Կարելի է վերսկսել համատեղ վերահսկողական հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ երկու նախագահների կողմից ազդակի առկայության դեպքում գեներալներն ու դիվանագետները կարող են հասնել համաձայնության»,-կարծիք է հայտնել նախկին նախագահը:

«Մեր առջեւ երկու դժվարին առաջադրանք է դրված. կանխել միջուկային համաձայնագրերի համակարգային ճգնաժամը եւ կասեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ընթացքը: Ժամանակն է կատարել առաջին քայլը»,-եզրափակել է Գորբաչովը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝