Թրամփը նախազգուշացրել է Ուկրաինային. Նա պետք է լավ վերաբերվի ամերիկյան ընկերություններին

tramp

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջերս տեղի ունեցած հանդիպման շրջանակներում Թրամփը երկու անգամ խնդրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հոգ տանել ամերիկյան ընկերությունների մասին»,- The Washington Times-ում գրում է Թոդ Վուդը: Նրա խոսքերով՝ Ուկրաինայում ավելի վատ են վերաբերվում օտարերկրացի ներդրողների հետ:

«Կոռուպցիոն դեպքերի շարքում է ռուսական ոճով ակտիվների բացահայտ խլումը՝ քրեական մեղադրանքներ օգտագործելով, որոնք վերագրվում են ընկերություններին լրատվամիջոցների ապատեղեկատվության միջոցով: Անհանգստացնում է, որ «սեւ PR»-ի այդ գործողությունները վերագրվում են Վաշինգտոնին»,- ասվում է հոդվածում:

Վուդի խոսքերով՝ վերջերս Կապիտոլիումում «ուկրաինական որոշակի շահերի լոբիստը եւ հատուկ ընտրված լրագրողներն այդ ամենն այնպես բեմադրեցին, որ աշխարհի աչքին դա թվաց որպես սովորական կոմիտեի նիստ»:

Հեղինակն ընդգծում է, որ գործող կոնգրեսականները չեն մասնակցել միջոցառմանը, իսկ դրա նպատակն Ուկրաինայի Կենտրոնական բանկի վրա ազդեցություն գործելն էր:

«Ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը, որի ղեկավարներն են Սերգեյ Լեւոչկինը եւ Դմիտրի Ֆիրտաշը, մեկ տարի առաջ սկսել է ամերիկյան քաղաքացիների ահաբեկման արշավ, մասնավորապես ուղղված Սեգալ եղբայրների դեմ»,- ասվում է շարունակությունում: «Սեգալ եղբայրները պնդում են, որ դա ընդամենը Ֆիրտաշի կողմից իրենց դեմ կազմակերպած անօրինական գործողությունների հերթական դրվագն է»,- փոխանցում է լրագրողը:

«Թրամփի աշխատակազմը պետք է մտածի պատժամիջոցներ կիրառելու մասին նրանց դեմ, ովքեր մեղավոր կճանաչվեն»,- խորհուրդ է տալիս հեղինակը: Կա նաեւ մեկ այլ տարբերակ. այդ ենթադրյալ հանցագործների հանձնումը ԱՄՆ-ին, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն ամերիկյան դատարանի կողմից: «Նման քայլը մեծ ծառայություն կհամարվի ուկրաինական ժողովրդի համար»:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝