Եվրոպայի անհանգստությունը Կատալոնիայում ոստիկանների դաժանության ֆոնին

scontri_madrid_indignados_getty_1-_6_

«Բրյուսելում Եվրահանձնաժողովը դեռ չի մեկնաբանել Կատալոնիայի կիրակնօրյա հանրաքվեն: Սակայն շատ ղեկավարներ կոչ են արել քաղաքական երկխոսություն սկսել Բարսելոնայի եւ Մադրիդի միջեւ»,- գրում է Բրյուսելում Le Monde-ի թղթակից Ժան-Պիեր Սթրոբանթսը:

«Ոստիկանական դաժանության սցենարը շատերի աչքի առաջ օրինականացնում է անկախության կողմնակիցների պահանջները եւ թուլացնում է Մարիանո Ռախոյի կառավարության դիրքերը, որին երկար տարիներ աջակցել է ԵՄ ղեկավարությունը: Բրյուսելն ամեն կերպ փորձելով համոզել, որ Իսպանիայում  բոլորի մոտ պետք է գերակշռի օրենքի եւ սահմանադրական կարգի պաշտպանությունը, դրանով փորձում է խուսափել ռեգիոնալիզմով վարակվելու ցանկացած հնարավորությունից, որը վտանգավոր է եվրոպական դաշինքի միասնության համար»,- ասվում է հոդվածում:

«Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելը պետության առաջին ղեկավարներից էր, ով կողմ է քաղաքական երկխոսությանը եւ նշել է, որ դաժանությունը երբեք չի կարող պատասխան լինել: Իր վերաբերմունքով եւ մեկնաբանություններով Ռախոյը ռիսկի է դիմում ստորացնել եւ ավելի շատ միավորել կատալոնացիներին՝ չափավորներին մղելով արմատականների գիրկը եւ իրենից հեռացնելով միջազգային աջակցությունը»:

«Մինչեւ հիմա Եվրահանձնաժողովը նախընտրել է լռել կամ բացատրել, որ այլ  հաստատություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը կամ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, անհրաժեշտության դեպքում պետք է զբաղվեն Իսպանիայում ժողովրդավարական իրավունքների հնարավոր ոտնձգությունների հարցերով: Խոսք անգամ չի կարող լինել, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը միջնորդ լինի Մադրիդի եւ Բարսելոնայի միջեւ, նույնիսկ եթե որոշ եվրապատգամավորներ դա նրան առաջարկեն: Խոսք անգամ չի կարող լինել, որպեսզի Յունկերը նրանց ընդունի, ինչպես դա ցուցադրականորեն արեց Շոտլանդիայի  առաջին նախարար Նիկոլա Սթերջենի հետ «Բրեքզիթի» քվեարկությունից հետո»,- ասվում է հոդվածում:

 «Տիկին Սթերջենը կոչ է արել «միաձայն քննադատության» ենթարկել Կատալոնիայում տեղի ունեցած բռնությունները՝ անկախ անկախության վերաբերյալ մեր ունեցած կարծիքներից, եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին մեղադրել է «խայտառակ թույլ» արձագանքի համար: Ֆլանդրիայի տարածաշրջանային կառավարության նախարար-նախագահ Գերտ Բուրժուան, ով նաեւ գայթակղված է անջատողականությամբ, պահանջել է, որպեսզի Մադրիդը դադարեցնի բռնությունը եւ երկխոսության մեջ մտնի ժողովրդի օրինական ներկայացուցիչների հետ»:

«Լարվածությունն անհանգստություն է առաջացնում, Մադրիդը եւ Բարսելոնան պետք է նվազեցնեն լարվածությունը եւ ձգտեն երկխոսության»,- թվիթթերյան իր էջում գրել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ եւ Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Մարտին Շուլցը:

«Դա տխուր օր էր Իսպանիայի եւ ամբողջ Եվրոպայի համար. որոշումը կարող է լինել միայն քաղաքական, բայց ոչ ոստիկանական»,- իր հերթին ասել է Եվրահանձնաժողովում սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար, իտալացի Ջանի Պիտելան:

«Ինչ վերաբերում է ֆրանսիական կառավարությանը, ապա այստեղ հաստատ կողմ են այն կարծիքին, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է հունիսին. ԵՄ-ի մեկ պետությունն իրավունք չունի սովորեցնել ուրիշներին, եւ Ֆրանսիայի միակ զրուցակիցը մնում է Ռախոյը»: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը պաշտպանեց այդ տեսությունը. «Ի՞նչ կասեինք մենք, եթե իսպանական կառավարությունը  սկսեր արտահայտվել Ֆրանսիայի իրավիճակի եւ այն մասին, թե ինչպես ենք լուծում մեր ներքին հասարակական կարգի խնդիրները»:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝