Եվրոպան պետք է միջոցներ ձեռնարկի կատալոնացիների իրավունքները եւ ազատությունները պաշտպանելու համար

acolau-ocampuzano-kWNB--620x349@abc

«Վերջին տարիներին կատալոնական հարցը դարձել է ամենալուրջ տարածքային ճգնաժամը Եվրոպայում: Թեեւ ինքնակառավորումն իրականացնելու ձգտումը երկարատեւ պատմություն ունի, ներկայիս ճգնաժամի առաջացմանը նպաստել են Մադրիդի կողմից Իսպանիայի տարածքային բարեփոխումների հարցերով բանակցություններին մասնակցելու մերժումները, ինչը կատալոնացիներին սեփական քաղաքական ապագան որոշելու իրավունք կտար»,- The Guardian-ում գրում է Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն:

«Այս լարվածության համատեքստում «որակական թռիչքը» տեղի ունեցավ անցած շաբաթ՝ վտանգի տակ դնելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Ձերբակալությունը սպառնում է 700 քաղաքապետերի, պետական կայքերը եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները փակվում են, տարածքային կառավարման բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվում են, իսկ դպրոցների տնօրեններին հարցաքննում եւ ահաբեկում են: Տեղի է ունենում միջամտություն տարածքային կառավարման բյուջեին, եւ ամենուրեք  տեղակայվում են ոստիկանական ուժեր կիրակի  կայանալիք հանրաքվեին Կատալոնիայի քաղաքացիների քվեարկությունը կանխելու նպատակով»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Եվրամիությունը նախագիծ է, որը պաշտպանելու եւ ապահովելու է մեր իրավունքները եւ ազատությունները: Կատալոնացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը իսպանական պետության բռնաճնշումներից հավասարազոր է իսպանացիների եւ եվրոպացիների իրավունքների պաշտպանությանը»,- ասվում է հոդվածում:

«Հենց այդ պատճառով, հաշվի առնելով Կատալոնիայում իրավիճակի լրջությունը, իմ պարտականությունն է, որպես մայրաքաղաքի՝ Բարսելոնայի քաղաքապետի, կոչ անել Եվրահանձնաժողովին ստեղծել բազմաթիվ հնարավորություններ՝ միջնորդելու իսպանական եւ կատալոնյան կառավարությունների միջեւ բանակցություններ սկսելու եւ հակամարտության ժողովրդավարական լուծում գտնելու համար»,- եզրափակում է Կոլաուն:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝