Պուտինի մկանների խաղը եւ նրա թեկնածության դեկորացիաները

exCH3XwJQpx4AmAj9KikApprS9qBJc0M

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան զորավարժությունների պատճառով: Մի քանի գեներալների ուղեկցությամբ նախագահը եղել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող փորձադաշտում: Ըստ սցենարի՝ մի քանի դիվերսիոն խմբեր հարձակվել են սահմանային օդանավակայանների վրա եւ գրավել են բազմաթիվ ինքնաթիռներ եւ անօդաչու սարքեր, սակայն ռուսաստանյան բանակը պատասխան հարված է հասցրել եւ ոչնչացրել հակառակորդին շնորհիվ տանկերի, ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի համակարգված գործողությունների»,- Handelsblatt-ում գրում է Անդրե Բալենը:

«Ինչպես հայտնել է Արեւմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, գերագույն գլխավոր հրամանատարը եւ պաշտպանության նախարարը բարձր գնահատական են տվել»:

Ճիշտ է, զորավարժությունների ընթացքում, նկատում են հոդվածի հեղինակները, տեղի է ունեցել դժբախտ պատահար: «Ուղղաթիռից արձակված հրթիռային կրակով վիրավորվել է մի քանի մարդ: Պետական հեռուստաընկերությունը, որը լայնորեն լուսաբանել է զորավարժությունները, անտեսել է այդ դեպքը»:

«Պուտինի կողմից գովասանքը շատ տեղին էր: Նա խելամտորեն օգուտ է քաղում «հզոր բանակի կերպարից»: Սիրիայում հաջողված գործողություններից եւ Ղրիմի անեքսիայից հետո բանակը հանրության մեջ համարվում է ուժի խորհրդանիշ, որն ավելի շատ հարձակվում է արտաքին թշնամու վրա»,- գրում է Բալենը: «Առաջիկա ընտրությունների լույսի ներքո մկանների խաղը Պուտինին դրական օգուտներ կբերի»,- ընդգծում է հեղինակը՝ հիշեցնելով, որ նա նախկինում էլի է օգտվել նման մեթոդներից, օրինակի համար, 2012թ.-ին նա խոստացել էր տնտեսության աճ գրանցել, որն այդպես էլ չեղավ, եւ վերազինել բանակը:

«Եվ թեեւ նախընտրական պայքարը պաշտոնապես դեռ չի սկսվել, կուլիսների ետեւում ամենուր աշխատում են Պուտինի թեկնածության դեկորացիաների վրա: Հավանաբար, հենց այդ պատճառով էլ Պուտինն արհամարհեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան եւ Թրամփի ելույթը: Արդյունքում, մինչ նա նյույորքյան հարթակից խոստանում էր ոչնչացնել Հյուսիսային Կորեան, Պուտինը զբաղված էր իր ուժն ընտրազանգվածին ցուցադրելով»:

«Պուտինն այցելել է «Ալմազ-Անտեյ» պաշտպանական կոնցեռն, որպեսզի շնորհավորի աշխատակիցներին «Զինագործի օրվա» կապակցությամբ եւ նրանցից պահանջի զենքի նոր նմուշներ ստեղծել ռուսաստանյան բանակի համար»:

«Զինված ուժերի եւս մեկ խորհրդանիշ, որը «նվիրել է» Պուտինն իր համաքաղաքացիներին «Զինագործի օրվա» կապակցությամբ, Մոսկվայի կենտրոնում տեղադրված զինագործ Միխայիլ Կալաշնիկովի ութ մետր բարձրությամբ արձանն է: Լիբերալները, օրինակ, ռոք-երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը, քննադատել է այդ քայլը, սակայն Ռուսաստանի մշակույթի նախարար Մեդինսկին հուշարձանի բացման ժամանակ ընդգծել է, որ «Կալաշնիկովը հանդիսանում է Ռուսաստանի իսկական մշակութային ապրանքանիշ»:

«Այն, ինչը տարօրինակ է համարվում այլ երկրներում, լավ ընդունվում է ռուսաստանյան ընտրազանգվածի կողմից: Համաձայն վերջին հարցումների՝ ռուսաստանցիների երկու երրորդը ցանկանում է տեսնել Պուտինին նախագահի աթոռին 2018թ.-ի ընտրություններից հետո: Վեց տարի առաջ Կրեմլ Պուտինի վերադարձի օգտին կողմ էր յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցին»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Handelsblatt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝