«Արեւմուտքը» եւ ռուսաստանյան թաքնված ագրեսիայի մասին կանխատեսումները

1501101027

««Արեւմուտք» զորավարժությունները, որոնք Ռուսաստանը եւ Բելառուսը կանցկացնեն համատեղ, առաջացրել են անհանգստացնող կանխատեսումներ Բալթյան երկրների եւ անգամ Բելառուսի դեմ ռուսաստանյան թաքնված ագրեսիայի հետ կապված»,- գրում է Politico-ն:

«Սակայն «Արեւմուտք» զորավարժությունները» նման են Սուրբ Ծնունդի. այն տեղի է ունենում նախապես հայտնի ժամանակ, սակայն հուզմունքը եւ երկարատեւ նախապատրաստումները ստվերում են իրադարձության իրական խորհրդանիշը»,- հեգնում է հոդվածի հեղինակ Քիր Ջայլսը:

«Դա ճիշտ է, որ ռուսաստանյան նախկին զորավարժությունները զորքերին պատրաստեցին անմիջական ռազմական գործողությունների դրանց ավարտից անմիջապես հետո՝ ընդդեմ Վրաստանի 2008թ.-ին եւ ընդդեմ Ուկրաինայի՝ 2014թ.-ին: Ինչ-որ մեկը Մերձբալթյան երկրից անհանգստություն է  հայտնում, որ նմանատիպ բան կարող է լինել նաեւ Բալթյան երկրների հետ: Սակայն հավանականությունը, որ Ռուսաստանը կձեռնարկի որեւէ թշնամական գործողություն «Արեւմուտքի» անվան տակ, ավելի ցածր է, քան 2013թ.-ին»,- կարծում է հոդվածի հեղինակը:

«Այն ժամանակ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորքը մշտական հիմունքով տեղակայված չի եղել: Հիմա այնտեղ գտնվում են ոչ շատ, բայց իրենց նշանակությամբ կարեւոր ընդլայնված  գումարտակներ»:

«Զորավարժությունները հնարավորություն են տալիս արեւմտյան դիտորդներին տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, եւ սեփական եզրակացություններն անել: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի  կողմից «տեղեկատվական պատերազմի» ներդրումը հիմա թեժ քննարկման թեմա է, հատուկ ուշադրություն է դարձվելու դրան»:

«Եվրոպայի անհանգստությունը՝ կապված ռուսաստանյան ռազմական արկածախնդրության հեռանկարների հետ, Մոսկվայի համար վիճակը շատ հարմար է դարձնում: Այդ վախը համապատասխանում է ռուսաստանյան հռետորաբանությանը եւ հարեւանների ու մյուս մրցակիցների նկատմամբ ուղղակի ռազմական միջամտության մշտական ակնարկներին: Ռուսաստանը կարող է տեղեկություն չտրամադրել զորավարժությունների մասշտաբի վերաբերյալ, արեւմտյան լրատվամիջոցներն իրենց ենթադրություններով եւ սարսափելի պատմություններով Կրեմլի աշխատանքն անում են նրա փոխարեն»,- ասվում է հոդվածում:

«Բելառուսն, ընդհակառակը, ցուցադրում է լարվածությունը նվազեցնելու  եւ զորավարժությունների սցենարի պատահական կամ դիտավորյալ շեղումներից ապահովագրվելու  ցանկությունը»,- գրում է հոդվածի հեղինակն՝ ընդգծելով, որ հենց Բելառուսը, այլ ոչ թե Ռուսաստանն է հրավիրել  արտասահմանյան դիտորդներին:

«Զորավարժությունների ավարտին, հենց որ դիտորդները լքեն Բելառուսը, դեռեւս շուտ կլինի եզրակացություն անել, թե արդյոք ամբողջ բանակը եւ զինտեխնիկան է դուրս բերվել»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Politico

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝