Ավելի մեծ խնդիր, քան Պուտինն է

FB-SV384072

«Ավելի մեծ խնդիր, քան Պուտինն է» վերնագրով hոդվածը գրված է «Բաց Ռուսաստանի» հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկու կողմից The New York Times թերթի խնդրանքով հատուկ սեպտեմբերի 15-ի՝ Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ:

«Խորհրդային Միության փլուզումից եւ ժողովրդավարություն ստեղծելու փորձերից  ավելի քան 25 տարի անց Ռուսաստանը դրա փոխարեն հերթական անգամ դարձավ ավտորիտար պետություն: Ժողովրդավարական հաստատություններ ստեղծելու անկարողության հետ բախվեցին նաեւ 1917թ.-ի Փետրվարյան հեղափոխության առաջնորդները, ինչի հետեւանքով բոլշեւիկներն եկան իշխանության գլուխ»,- գրում է Խոդորկովսկին:

Հեղինակը հարց է տալիս. «Համարվո՞ւմ է արդյոք Ռուսաստանը ժողովրդավարության համար ոչ պիտանի շնորհիվ իր չափերի, քաղաքական մշակույթի եւ Արեւմուտքի հանդեպ ունեցած անվստահության»: Եվ ինքն էլ պատասխանում է. «Ոչ մի դեպքում: Ես հերքում եմ այդ սխալ կարծիքը, ըստ որի ռուսաստանցին, չգիտես ինչու, անկարող է ժողովրդավարական հաստատություններ ստեղծելու: Մարդիկ նույնն ասում էին նաեւ գերմանացիների մասին: Որքան սխալ էին նրանք: Երկիրը եւ քաղաքացիները փոխվում են, սովորաբար որպես իրենց անհաջողություններին ի պատասխան»:

«Ինչպե՞ս կարող են ռուսաստանցիները խուսափել անցյալի սխալներից: Այսօրվա ընդդիմության զգալի մասը կարծում է, որ ժողովրդավարության իրավունքը բխում է ոչ թե հավասարակշռված քաղաքական կարգից, այլ պայմանավորված է «լավ կայսրի» նշանակմամբ: Ժողովրդավարական ինստիտուտների փոխարեն մեծահոգի իշխանությանը ձգտելու այս միտումը ստիպում է հավակնոտ քաղաքական առաջնորդներին դիմել հանրային աջակցությանը՝ հենվելով սեփական ուժի վրա, այլ ոչ թե հստակ քաղաքական ծրագրի: Հաղթելու համար քաղաքական գործիչները ստիպված են ստեղծել «ուժեղ առաջնորդի» կերպար»,- կարծում է հեղինակը:

«Խնդիրը, որի հետ բախվում են ժողովրդավար ռուսաստանցիները, կապված է ոչ թե նրա հետ, որ հեռացնեն պարոն Պուտինին իշխանությունից, այլ որպեսզի ազատվեն ավտորիտար համակարգից, որը նա ներկայացնում է: Կարեւորագույն խնդիրն արդարադատության համակարգի ստեղծումն է՝ հիմնված օրենքի ուժի վրա, այլ ոչ թե իշխանության կամայականության»:

«Կրեմլի համար այդ գաղափարները համարվում են հերետիկոսություն. դրանք քայքայում են բազմադարյա պատկերացումները, ըստ որի Ռուսաստանը կարող է արդյունավետորեն ղեկավարվել միայն Մոսկվայից, իսկ պատվիրակված իշխանությունը կհանգեցնի քաոսի: Մենք պետք է ընդունենք ղեկավարման նոր եւ արմատապես այլ ձեւ, եթե ուզում ենք, որ Ռուսաստանը լինի հաջողակ, հարգված երկիր, որը կարող է դրական ներդրում ունենալ միջազգային հարաբերություններում»,- գրում է հեղինակը:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝