«Իրանը գաղտնի օգնել է Հյուսիսային Կորեային ատոմային զենք ստեղծելու հարցում». բրիտանացի պաշտոնյաներ

image

«Հյուսիսային Կորեայի ատոմային զենքի մշակման հարցում ունեցած անսպասելի առաջընթացը կարող է պայմանավորված լինել Իրանի կողմից ստացված գաղտնի աջակցությամբ, մտավախություն ունեն բրիտանացի պաշտոնյաները»,- բրիտանական The Telegraph թերթում գրում է Բեն Ռիլի-Սմիթը: Ինչպես ասվում է հոդվածում, «արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է՝ արդյոք ներկայիս եւ նախկին ատոմային պետությունները չեն օգնել Կիմ Չեն Ինին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ մշակելու գործում»:

«Ինչպես նշել են բրիտանական կառավարության աղբյուրները, անհավատալի է, որ հյուսիսկորեացի գիտնականները միայնակ ի վիճակի էին տեխնոլոգիական նման առաջընթաց ունենալ»: «Իրանը գլխավորում է այն երկրների ցանկը, որոնք կասկածվում են որոշակի օգնություն ցուցաբերելու մեջ, Ռուսաստանը նույնպես ուշադրության կենտրոնում է»,-գրում է հոդվածագիրը:

«Մտավախությունը կապված է այն հանգամանքի հետ, որ արտաքին ազդեցությունը Հյուսիսային Կորեային ապահովել է սարքավորումներով կամ գիտելիքներով, որոնք նպաստել են ատոմային տերություն դառնալու հարցում»,- ասվում է հոդվածում:

«Հյուսիսկորեացի գիտնականներն ունեն որոշակի կարողութուններ, սակայն ակնհայտ է, որ նրանք չեն կիրառում այդ ամենը»,-նշել է նախարարներից մեկը:

Արտաքին նախարարության աղբյուրներից մեկը թերթին ասել է. «Այն, որ նրանք այդ ամենն ինքնուրույն են արել, դուրս է հավանականության շրջանակից»:

«Հույսն այն է, որ ինչ որ կապերի հաստատաման դեպքում կարող են բացվել նոր դիվանագիտական ճանապարհներ վարչակազմի վրա ազդեցություն գործելու համար, որը հրաժարվում է փոխել իր ուղեգիծը՝ չնայած տնտեսական պատժամիջոցներին»,-փոխանցում է լրագրողը:

Աղբյուր՝ The Telegraph

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝