Սաուդյան Արաբիայի հիմնական խնդիրն Իրանն է, այլ ոչ թե սիրիական վարչակազմը

234682670

«Սաուդյան Արաբիան կարող է համարվել վերջինն այն երկրներից, որը հրաժարվեց Սիրիայում իշխանափոխությունից եւ ենթարկվեց նախագահ Բաշար Ասադին աջակցող ռուսաստանյան հաջող քարոզչությանը»,- Bloomberg-ում գրում են Հենրի Մեյերը եւ Գլեն Քերին:

«Նախանշաններ կան, որ այն երկրները, որոնք երկար ժամանակ համաձայնության չէին գալիս Սիրիայի հարցում, հիմա համագործակցում են կարգավորման շրջանակում, ինչի շնորհիվ Ասադը կմնա իր պաշտոնին: Վերջերս Սաուդյան Արաբիայի բնակիչները հանդիպում են կազմակերպել սիրիական ընդդիմության հետ եւ կարողացել են համաձայնության գալ նրանց հետ, ովքեր տրամադրված են Ասադի դեմ, եւ նաեւ նրանց հետ, ովքեր չեն պնդում նրա արագ հեռացման մասին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մոտակա օրերին մեկնելու է Էր-Ռիյադ. նա նոր բանակցություններ է վարելու Սալման թագավորի Մոսկվա կատարելիք այցելությունից առաջ»:

«Հիմա Սաուդյան Արաբիայի բնակիչները հասկանում են, որ Ռուսաստանը կարող է լինել միակ երկիրը, որն ի վիճակի է կարգավորել սիրիական հակամարտությունը»,- գործակալությանն ասել է Դուբայում Պարսից ծոցի Հետազոտական կենտրոնի անվտանգության եւ պաշտպանության բաժնի ղեկավար Մուստաֆա Ալանին: -Այն միտքը, որ վարչակազմը կարող է մնալ, իրենց համար խնդիր չէ»:

«Ռուսաստանի հետ մերձեցման շարժառիթը Սաուդյան Արաբիայի ցանկությունն է դիմադրել Ասադի մեկ այլ գլխավոր հովանավորի՝ Իրանի հզորացմանը»,- գրում են հոդվածի հեղինակները: Ալանիի խոսքերով՝ Սաուդյան Արաբիայի բնակիչների համար վարչախումբն այլեւս խնդիր չէ, նույնիսկ նախագահն այլեւս խնդիր չէ»: «Խնդիրն իրանցիներն են»,- ասել է փորձագետը:

«Ռուսաստանն Իրանին համարում է ռազմավարական գործընկեր Մերձավոր Արեւելքում, այն դեպքում, երբ այդ երկիրը Սաուդյան Արաբիայի ոխերիմ թշնամին է»,- մեկնաբանում են լրագրողները: Ամեն դեպքում նրանց շահերը կարող են համընկնել, մեկնաբանել է Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Յուրի Բարմինը:  

«ԱՄՆ-ն եւ եվրոպացի դաշնակիցները, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան ստիպված էին փոխել իրենց դիրքորոշումն Ասադի հարցում: Հիմա նրանք հիմնականում համաձայն են այն մտքին, որ նա մնալու է անցումային փուլում»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Bloomberg

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝