Հնդկաստանը պետք է պատրաստ լինի երկու ճակատով պատերազմի

TH 16 RAWAT ARMY

Հնդկաստանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Բիփին Ռավաթը նախազգուշացրել է, որ իր երկիրը պետք է պատրաստ լինի 2 ճակատով պատերազմի՝ Պակիստանի եւ Չինաստանի հետ, գրում է The Times հանդեսի թղթակից Հյու Թոմլինսոնը:

Վերջինս պնդել է, որ Հնդկաստանը նոր սադրանքների կենթարկվի Չինաստանի կողմից Հիմալայներում սահմանային վիճելի տարածքի հետ կապված վերջին առճակատումից հետո, որը տեւել է 2 ամիս:

«Իսկ պատրա՞ստ է արդյոք Հնդկաստանը պատերազմի: Ամռանն աուդիտորական ստուգումները ցույց են տվել, որ տեւական հակամարտության դեպքում հնդկական զորքերին կարեւոր զինամթերքը կբավականացնի ընդամենը 10 օր»,-նշվում է հոդվածում:

«Մեր հյուսիսային հարեւանը սկսել է մկաններ ցույց տալ՝ «երշիկ կտրատել»՝ տարածքներն աստիճանաբար զավթել, մեր համբերության սահմանների ամրությունը ստուգել…ահա թե ինչից պետք է մենք զգուշանանք, մենք պետք է պատրաստ լինենք այն իրավիճակներին, որոնք կարող են վերաճել հակամարտության»,-ասել է Բիփին Ռավաթը:

«Եթե Դելիի եւ Պեկինի միջեւ լարվածության աճ նկատվի, Պակիստանը հավանաբար կօգտվի առիթից եւ երկրորդ ճակատում պատերազմի ռիսկ կառաջանա»,-նշել է Հնդկաստանի բանակի գլխավոր հրամանատարը:

 

Աղբյուր՝ The Times 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝