Ուկրաինայի հարցում Պուտինի նոր մանեւրը

full-p9-1497515133

«Հանկարծակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մասին իր կողմից թեժացրած հակամարտության տարածաշրջանում՝ Ուկրաինայում՝ Դոնբասի արեւելքում,- ամերիկյան The Washington Post-ում գրում է Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը: -Ինչու՞մ է հարցը: Մինչ այդ Ռուսաստանը կտրականապես դեմ էր ՄԱԿ-ի որեւէ ներգրավվածության, չխոսենք առհասարակ միջազգային խաղաղապահների մասին»: Ինչ-որ բան փոխվել է Կրեմլի համար»:

«Կասկած չկա, որ խաղաղապահների առաքելության տարբերակը, որն առաջարկում է Պուտինը, շատ ճիշտ տարբերակ է,- շարունակում է հեղինակը: -Նա ցանկանում է թեթեւ ուժ տեղակայել իր ապստամբական ուժերի եւ մնացյալ Ուկրաինայի միջեւ շփման գծում: Սա հակամարտությունը ներկայացնում է որպես ներքին ուկրաինական հարց՝ քողարկելով այնտեղ գտնվող ռուսաստանյան ուժերին եւ միջպետական սահմանի վերահսկողությունը»:

«Հավանաբար, Կրեմլը լուրջ անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ Թրամփի աշխատակազմը լրջորեն մտածում է Ուկրաինա ժամանակակից պաշտպանական զենք մատակարարելու մասին,- շարունակում է Բիլդտը: -Դա ամբողջովին կդժվարացնի ապագայում Ուկրաինային հարված հասցնելու հնարավորությունը կանոնավոր զորքերի միջոցով, ինչպես նա արեց 2014թ.-ի օգոստոսին եւ 2015թ.-ի փետրվարին»:

«Թրամփի վարչակազմն անկասկած պետք է սկսի զենք մատակարարել Ուկրաինա, ինչո՞ւ պետք է Ուկրաինան զրկված լինի ինքնապաշտպանությունից,- գրում է քաղաքական գործիչը: -Սակայն ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պարտավոր են միաժամանակ զբաղվել խաղաղապահների առաքելության հարցերով: Նրանք պարտավոր են բացահայտել Պուտինի իրական մտադրությունները եւ առաջարկություն ներկայացնել՝ ուղղված խաղաղապահ առաքելության արդյունավետ իրականացմանը Մինսկյան համաձայնագրի կատարման համար, որը նախատեսում է շրջափակված տարածքներում ընտրությունների անցկացումը, ռուսաստանյան բանակի դուրս բերումը եւ Ուկրաինային իր սահմանների նկատմամբ վերահսկողության վերադարձը»:

«Այն, որ Դոնբասը կարիք ունի խաղաղության, ակնհայտ է: Ռուսաստանի համար խաղաղությունը կարող է բանալի դառնալ ոչ միայն Արեւմուտքի հետ ավելի կառուցողական հարաբերությունների, այլ նաեւ Ուկրաինայի հետ երկարաժամկետ հրադադարի, որը հակառակ դեպքում կարող է դառնալ Ռուսաստանի հավերժական թշնամին»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝