Եփրատ գետի ափի երկայնքում յուրաքանչյուրն իր հաղթանակն ունի

55134d7e8372e

«Այն ժամանակ, երբ քուրդ-արաբական դաշինքը կոալիցիայի աջակցությամբ փորձում է վերանվաճել Ռաքքան, սիրիական ռեժիմը եւ նրա դաշնակիցները զբաղված են Դեյր-էզ-Զոր նահանգով»,-Liberation-ում գրում է Հալա Քոդմանին:

««Իսլամական պետությունն» իր վարչական բաժանման մեջ Դեյր-էզ-Զոր նահանգն անվանում է «առատության վիլայեթ». ինքնահռչակ խալիֆայության համար այն համարվում է ավելի կարեւոր, քան Ռաքքան: Դեյր-էզ-Զորի վերանվաճումը սիրիական ռեժիմի բանակի եւ նրա դաշնակիցների՝ Ռուսաստանի եւ Իրանի համար գլխավոր մարտահրավերն է, ովքեր վարում են իրենց առաջին նշանակալի մարտերը ԻՊ-ի դեմ: Բաշար Ասադը, իրավունք ստանալով մնալու միջազգային ընդունված անձ հանուն ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթության, մինչեւ հիմա մարտեր էր վարում սիրիական ընդդիմության դեմ, ովքեր ջիհադիստներ չեն»:

«Ամենաբարդը դիրքեր գրավելը չէ, այլ դրանք պահելը,- բացատրում է Սիրիայի օդուժի նախկին հրամանատար Աբդուլ-Նասեր Այեդը, ով ծագումով Դեյր-էզ-Զորից է, սակայն փախել է Փարիզ: -Նոր շրջափակման նշանակալի վտանգ կա ջիհադիստների հակահարձակման դեպքում, ինչպես նաեւ նոր մահաբեր հարձակումներ»:

«Վերջին շաբաթներում ԻՊ-ի դեմ պայքարի առաջընթացը, մասնավորապես իրաքյան կողմից, արագացրել են սիրիական կողմի հարձակողական գործողությունները: «Օմրան» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տեղեկություններով, որը գտնվում է Թուրքիայում, Վաշինգտոնը եւ Մոսկվան պայմանավորվել են կիսել Եփրատի ափի երկայնքում խալիֆայության սիրիական տարածքները վերանվաճելու առաջադրանքները: Ռաքքայի տարածքը, հյուսիսում, վերադարձվում է «Սիրիական ժողովրդավարական ուժերին», որը ղեկավարում են քրդերը եւ որը վայելում է միջազգային կոալիցիայի աջակցությունը: Դեյր-էզ-Զոր նահանգը, գետի հարավային մասում, տրվել է սիրիական վարչակազմին, ում աջակցում են ռուսաստանյան օդուժը եւ իրանամետ ցամաքային աշխարհազորայինները»:

«Ամեն ինչ կախված կլինի արդյունավետությունից,- կարծում է Աբդուլ-Նասեր Այեդը: -Դեպի Ռաքքա առաջխաղացումը վերջին օրերին դանդաղել է, չնայած «Սիրիական ժողովրդավարական ուժերի» հայտարարած բեկմանը, այն դեպքում, երբ Դեյր-էզ-Զորի նահանգի նվաճումը նոր է սկսվել»:

Աղբյուր՝ Liberation

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝