ՆԱՏՕ-ն մեղադրում է Ռուսաստանին զորավարժություններին հետեւելու արգելքի համար

547835_1_RTX3EZ5C22_big

«ՆԱՏՕ-ի ղեկավարը մեղադրում է Ռուսաստանին՝ պնդելով, որ Մոսկվան չի թույլատրում դաշինքին հետեւելու հաջորդ շաբաթ անցկացվելիք «Արեւմուտք» զորավարժություններին, չնայած, ինչպես սպասվում է, այդ ընթացքում ԵՄ արեւելյան սահմանների մոտ տեղակայելու են մոտ 100 հազար ռուսաստանցի զինծառայողների,- The Guardian-ում հայտնում է Դենիել Բոֆին: -ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերով՝ այն, որ Ռուսաստանը եւ Բելառուսն առաջարկում են ընդունել դաշինքի երեք փորձագետների, չի համապատասխանում Կրեմլի միջազգային պարտավորություններին»:

«Վիեննայի փաստաթղթով, այն երկրները, որոնք անցկացնում են զորավարժություններ՝ ներգրավելով ավելի քան 13 հազար զինվորականների, պետք է տեղեկացնեն մյուս պետություններին նախապես եւ պատրաստ լինեն ընդունելու դիտորդներին»,- ասվում է հոդվածում:

«Ռուսաստանը եւ Բելառուսը պնդում են, որ «Արեւմուտք» զորավարժություններին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ից 20-ը, մասնակցելու են 12700 զինվորականներ»:

«Սակայն ՆԱՏՕ-ում ենթադրում են, որ զորավարժություններին մասնակցելու են ավելի շատ զինծառայողներ: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը պնդել է, որ զինծառայողների թիվը կարող է հասնել 100 հազարի»,- հայտնում է հեղինակը:

«Կան նաեւ մտավախություններ, որ Ռուսաստանը կարող է առաջիկա զորավարժություններն օգտագործել որպես պատրվակ Բելառուս զինտեխնիկա եւ զինվորականներ տեղափոխելու, անգամ ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու համար: Մոսկվան համառորեն դա հերքում է»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝