Պուտինը հնարավորություն չունի համաչափ պատասխան տալու Վաշինգտոնին

000_JE0MY

«Թրամփը եւ Պուտինը փոխանակում են պատժամիջոցներ. դրանց մի մասը ժպիտ, իսկ մյուս մասը լուրջ մտավախություններ են առաջացնում»,- Tagesspiegel-ում գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը:

«Հետնաբեմում ամեն ինչ շատ ավելի վատ է, քան բեմի վրա: Դիվանագիտական ներկայացուցիչների դեմ ուղղված պատժամիջոցները, որոնք փոխանակում են ռուսաստանցիները եւ ամերիկացիները, ավելի շատ «երգիծանք եւ հումոր» անվանակարգում են: Այս դեպքում դրամայի կարող է վերածվել «փոքր եւ միջին հեռահարության միջուկային ուժերի» պայմանագրից  դուրս գալու շուրջ առաջացած տարաձայնությունները, որոնք դեռ հրապարակված չեն, կամ ողբերգության, եթե վեճին հաջորդի սպառազինության նոր մրցավազքը»,- մեկնաբանում է լրագրողը:

«1987թ.-ին գերտերությունները պայմանավորվել են ցամաքային բալիստիկ հրթիռների եւ 500-ից մինչեւ 5,5 հազար կմ շառավղով թեւավոր հրթիռների արգելքի մասին: Այդ պայմանագիրը  Եվրոպայում վերջ դրեց  սպառազինության մրցավազքին, իսկ ներկայիս հակամարտությունը ստիպում է վերադառնալ սառը պատերազմի ժամանակներ: Դրա համեմատ դիվանագետների եւ հյուպատոսարանի ներկայացուցիչների հարցով հակամարտությունը զավեշտալի է»,- ասվում է հոդվածում:

«Պուտինը հնարավորություն չունի համաչափ պատասխան տալու Վաշինգտոնին Կոնգրեսի կողմից ընդունված հակառուսաստանյան պատժամիջոցների համար»,- նշում է հեղինակը: «Նա ապրանքներ չունի, որոնք ԱՄՆ-ին անհրաժեշտ են, իսկ սպառված տնտեսության արդիականացման համար նրան անձամբ անհրաժեշտ են արեւմտյան տեխնոլոգիաները եւ ներդրումները»:

«Միջուկային զենքի զինանոցը, միգուցե, համաշխարհային քաղաքականության միակ ոլորտն է, որտեղ Ռուսաստանը կարող է մրցել ԱՄՆ-ի հետ: Պուտինը ցանկանում է ազատվել սահմանափակումներից, որոնք բխում են «փոքր ու միջին հեռահարության միջուկային ուժերի» պայմանագրից: ԱՄՆ-ն այդ հարցում ներառում է նաեւ ՆԱՏՕ-ին՝ դրանով խնդիրների որոշումները հասցնելով միջազգային մակարդակի»:

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝