Մոսկվան ձգտում է տարածել իր ազդեցությունն ԱՄՆ-ի «հետնաբակում»

2346919w620

«Այն համատեքստում, թե ինչպես է ԱՄՆ-ն աստիճանաբար խստացնում ֆինանսական պատժամիջոցները Վենեսուելայի բռնապետական կառավարության դեմ, Կրեմլն ուսումնասիրում է իր ազդեցությունը Լատինական Ամերիկայում ընդլայնելու եւ Վաշինգտոնի «հետնաբակում»  աշխարհաքաղաքական հենակետ գտնելու հնարավորությունները»,- Financial Times-ում գրում  է թղթակից Քեթրին Հիլլեն:

«Մենք արդեն որոշ ժամանակ սպասում էինք դրան, եւ ահա, դա տեղի ունեցավ,- ասել է ռուսաստանցի փորձագետը, Լատինական Ամերիկայի հարցերով Կրեմլի խորհրդատուն, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում արգելեցին Վենեսուելայի եւ նրա պետական նավթային ընկերության՝ շուկայում նոր պարտքային պարտավորությունների շրջանառությունը: -Դա նշանակում է, որ Ռուսաստանի նշանակությունն աճում է: Ո՞վ է դեռ մնացել, բացի մեզանից»:

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է Ռուսաստան կատարելիք իր այցի մասին»,- հիշեցնում է հեղինակը:

««Ռոսնեֆտը» Petróleos de Venezuela-ին տրամադրել է լրացուցիչ վարկ 1 մլրդ դոլարի չափով այս տարվա սկզբին որպես կանխավճար նավթ մատակարարելու համար, արդյունքում Վենեսուելայի վարկի ընդհանուր ծավալը կազմել է 6,5 մլրդ դոլար: Դեռ ինչքան միջոցներ Վենեսուելան կարող է ստանալ նոր վարկի շրջանակում Ռուսաստանից՝ հարց է»:

«Քաղաքական առումով Ռուսաստանի մասնակցությունը, հատկապես «Ռոսնեֆտի» դերը, նույնպես մեծ արկածախնդրության է նման: Նույնիսկ Չինաստանը, որը Վենեսուելայի ամենամեծահոգի վարկատուներից էր, Կարակասին այլեւս գումար չի առաջարկում»,- նշում է հեղինակը:

«Վենեսուելան դարձել է նաեւ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության առանցքային հենակետը: Ռուսաստանը Վենեսուելայում «Կալաշնիկով» ինքնաձիգերի գործարան է կառուցում, որը, ինչպես սպասվում է, արտադրանքն արտահանելու է ամբողջ Լատինական Ամերիկա, նաեւ ստեղծվել են ուղղաթիռների սպասարկման բազաներ»,- հայտնում է թերթը:

«Մոսկվայի փորձագետները կարծում են, որ նույնիսկ եթե Մադուրոն պաշտոնանկ լինի, Ռուսաստանը կմնա հաղթողի կարգավիճակում՝ փոխհարաբերությունների հնարավոր նոր մեկնարկից շահույթ ստանալով: Փորձագետ Վիկտոր Սեմենովը Էնրիկե Կապրիլեսին է համարում նրա հնարավոր իրավահաջորդը, ով 2013թ.-ի ընտրություններին Մադուրոյին մի քանի ձայնով է զիջել,  եւ կարծում է, որ վարելու է պրագմատիկ քաղաքականություն»: «Նա կհասկանա, որ «Ռոսնեֆտը» շատ բան է արել երկրի համար եւ համարվում է  արդյունավետ օպերատոր, որը կարող է օգնել նավթարդյունահանման ոլորտի զարգացմանը»,- կարծում է փորձագետը:

Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝