Ճապոնիան հայտնվել է էսկալացիայի ծուղակում Փխենյանի եւ Վաշինգտոնի միջեւ

5-north-korea-missiles

«Ավելանում է լարվածությունը Կիմ Չեն Ինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ, իսկ դա շատ է անհանգստացնում Ճապոնիային»,-Le Figaro-ում գրում է Պատրիկ Սեն-Փոլը:

«Թրամփը եւ Կիմը չար կատակ խաղացին ճապոնացիների հետ, ժողովրդի, որն աշխարհում ամենից շատ ատում է անակնկալները: Ամերիկացի նախագահի պոռոտախոսությունն անհանգստացնում է Ճապոնիային նույնքան, որքան հյուսիսկորեական հրթիռների մեկնարկը»,- ասվում է հոդվածում: «Ճապոնիան շոտով խնդրելու է ԱՄՆ-ից զսպվածություն դրսեւորել»,-կարծում է փորձագետ Էլիսոն Էվանսը:

«Թրամփի հրահրող հռետորաբանությունը վախեցնում է Ճապոնական արշիպելագին՝ կանգնած Հյուսիսային Կորեայի դիմաց, որը արհամարհում եւ ատում է իր նախկին գաղութատիրոջը: Արձակված հրթիռը՝ անցնելով Ճապոնիայի վրայով եւ ոչ մի կերպ չսպառնալով ամերիկյան օբյեկտներին, ցույց են տալիս, թե որքան քիչ է Հյուսիսային Կորեան հարգանք ցուցաբերում այդ երկրի նկատմամբ: Ցանկացած բանակցություններում ճապոնացիները երկրորդական են այդ երկրի համար»,- նշում է լրագրողը:  

«ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը լավ է հասկանում իր ասիացի դաշնակիցների մտավախությունները, եւ փետրվարին նրա առաջին արտասահմանյան շրջագայությունը նպատակ ուներ հանգստացնել Հարավային Կորային եւ Ճապոնիային: Դատելով այդ ամենից, ոչինչ չի կարող խախտել Տոկիոյի վստահությունը Վաշինգտոնի հանդեպ: Ոչ մի սադրանք չի թուլացնի Ճապոնիայի նախանձախնդրությունը հետեւելու Ամերիկային, որից ամբողջովին կախված է նրա պաշտպանությունը: Եթե Ֆիլիպինները եւ Հարավային Կորեան, որոնք նույնպես կախված են ամերիկյան բանակից, ավելի բուռն են արտահայտում իրենց զայրույթը, Ճապոնիան լռություն է պահպանում եւ հնազանդորեն կանգնած է իր «լավագույն դաշնակցի» կողքին,- ասվում է հոդվածում:

«Երբ Ճապոնիայում խոսում են ուղղակի սպառնալիքի մասին, որն իրենից ներկայացնում է Հյուսիսային Կորեան, ապա հեռանկարում մտածում են Չինաստանի՝ ծովային գերտերության մասին, որը խամրեցնում է նրա ազդեցությունը Խաղաղ օվկիանոսում»,- նշում է հեղինակը:

«Ճապոնիան ունի ԱՄՆ-ի կարիքը, նաեւ Չինաստանին դիմագրավելու համար: Երբ Թրամփը սպառնացել էր Հյուսիսային Կորեային, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան գոհ էր մնացել նման մեկնաբանությունից: «Մեր կառավարությունը համաձայն է այդ դիրքորոշման հետ: Ճապոնիային եւ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ամրապնդել զսպվածության եւ արձագանքման իր հնարավորությունները»,- ասել է Սուգան:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝