Թրամփը՝ ռուսաստանյան գործակալ. Ջամալին ներկայացնում է այդ կարծիքի օգտին առաջ քաշված փաստարկներ

1488303738

«Շատերն էին ենթադրում, որ Թրամփն իրականում ռուսաստանյան գործակալ է, հավանաբար հին»,- Newsweek-ում գրում է ՀԴԲ-ի նախկին կրկնակի գործակալ, «Ինչպես բռնել ռուս լրտեսին» գրքի հեղինակ Նավիդ Ջամալին: Նա ներկայացնում է այդ կարծիքի օգտին առաջ քաշված փաստարկներ»:

«Եվ այնուամենայնիվ, դատելով այն ամենից, ինչ ես իմացել եմ այն տարիներին, երբ եղել եմ կրկնակի գործակալ, ակնհայտ է, որ նյույորքյան անշարժ գույքի մագնատը սարսափելի լրտես կդառնար: Արտասահմանյան գործակալի փոխակերպումը միակողմանի հարաբերություն է, բոլոր լծակները գտնվում են քեզ վերահսկողի ձեռքում: Մասնակցության պատրաստակամությունը բավարար չէ: Ընդհակառակը, հատուկ ծառայությունները մանրամասն ուսումնասիրում են իրենց նորակոչիկներին՝ գնահատելով լրտեսությանը նրանց համապատասխանությունը»,- ասվում է հոդվածում:

«Վստահության հարցն առավել կարեւոր է, երբ խոսքը գնում է «նշանակալի» գործակալների մասին, ինչպիսիք են պատգամավորները: «Քաղաքական գործիչները զիջող են»,- ասել է ամերիկյան նախկին բարձրաստիճան հետախույզը: «Մենք ավելի շատ նշանակություն ենք տվել նրան, թե ինչ են ասել քաղաքական գործիչները դեմ առ դեմ, քան նրան, թե ինչ էին ասում հանրության առաջ»,- ասել է նախկին հետախույզը:

menu-top

«Վերցնենք Թրամփին, քաղաքական գործիչ, ում հանրային եւ անձնական ինքնությունը, թվում է, համընկնում են,- գրում է Ջամալին: -Շարլոթսվիլում տեղի ունեցած արյունահեղության մասին նրա վրդովմունք պատճառող մեկնաբանություններից մինչեւ թվիթները, որտեղ նա մեղադրում է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշանսին, նախագահն, ըստ երեւույթին, ասում եւ գործում է իմպուլսիվ, առանց որեւէ զսպվածության»:

«Բացի այդ, նա ստի երկար պատմություն ունի: Նրա հավաքագրումը սարսափի էր վերածվելու»,- նշում է Ջոն Սայֆերը, ով 27 տարի ծառայել է հատուկ ծառայությունում: «Գործակալներին վերահսկողները փնտրում են լրտեսների, ովքեր կարող են պահպանել գաղտնիությունը»,- նշել է Սայֆերը:

«Դա ճիշտ է: Սակայն որպես հանրապետականների թեկնածու Թրամփն ամեն դեպքում կարող էր լինել որպես գայթակղիչ թիրախ: Դրան գումարած այն, որ ռեալիթի շոուի աստղն ուղղակի ձգտում է երկու բանի, որոնք փնտրում են հավաքագրողները՝ անառողջ էգո եւ անսահման ագահություն: Կարո՞ղ էին արդյոք այդ հատկանիշները նրա դիրքորոշման հետ համադրելով հանգեցնել ակնհայտ ռիսկերի՝ կապված նրա հավաքագրման հետ: Դա պարզ չէ,- նշում է Ջամալին: -Պարզ է միայն այն, որ ռուսաստանյան միջամտության գործով հետաքննությունը բացահայտել է Թրամփի մտերիմների կասկածելի վարքագիծը, ինչպիսիք են Փոլ Մանաֆորթը, Մայքլ Ֆլինը ե Ջարեդ Քուշները»:

Հիշեցնելով, որ Մանաֆորթն աշխատել է Յանուկովիչի մոտ, Ֆլինը գումարի դիմաց մասնակցել է RT հեռուստաընկերության տոնական երեկոյին, իսկ Քուշները շփվել է Աբրամովիչի հետ, Ջամալին նշում է. «Նման եւ ուրիշ այլ կապերի, նաեւ Թրամփի իմպուլսիվության ու ստախոսության պատճառով խելամիտ կլինի ենթադրել, որ Մոսկվան, հնարավոր է, խուսափել է Հանրապետական կուսակցության թեկնածուի հետ ուղղակի շփումից՝ նախընտրելով աշխատել նրա մտերիմների միջոցով»:

Աղբյուր՝ Newsweek

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝