Գերմանիայում փախստականների կեցության ապահովման ծախսերը գերազանցել են 20 մլրդ եվրոն

2F2CC4DE00000578-3351335-Shattered_The_migrants_who_dreamed_of_a_new_life_in_a_welcoming_-m-1_1449742361389

«Փախստականների կեցության ապահովման համար Գերմանիայի կառավարության կողմից նախատեսված  բյուջետային գումարները զգալիորեն կավելանան»,-հաղորդում է գերմանական Die Welt հանդեսը:

Բունդեսթագի գիտական ծառայության տվյալներով, դաշնային հողերի կառավարությունների կողմից հատկացվող միջոցները ծախսվում են օթեւանի տրամադրման, անչափահաս ներգաղթյալների կարիքները հոգալու, սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

«Բավարիա, Շլեզվիգ-Հոլշթեյն, Հեսսեն եւ Բեռլին դաշնային հողերում տեղավորվել է փախստականների 1/3-րդ մասը, եւ 2016թ.-ին միայն այդ 4 շրջաններում ծախսվել է 7,9 մլրդ եվրո: Ընդհանուր առմամբ, գերմանական բոլոր դաշնային հողերի ծախսերի հանրագումարը կազմում է շուրջ 23 մլրդ եվրո»,-հայտնել է Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամերը:

«Անհրաժեշտ եւ նախատեսված գումարի չափերն էականորեն տարբեր են, քանի որ իշխանություններին երկար ժամանակ հայտնի չի եղել փախստականների հստակ թիվը: Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ փոքր թիվ են կազմում դեպորտացիայի ենթարկված ներգաղթյալները: Սովորաբար այդ գործընթացը ձգձգվում է, ինչի հետեւանքով հավելյալ ծախսերի անհրաժեշտություն է առաջանում»,-գրում է Die Welt-ը:

Աղբյուր՝ Die Welt
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝