Շվեդները վստահ չեն, որ շուրջ 2 դար տեւած խաղաղությունը կպահպանվի

swedish-army-soldiers-forces-in-afghanistan-001-29089790

«Շվեդներն արդեն վաղուց գիտեն, որ ի վիճակի չեն ինքնուրույն պաշտպանել իրենց երկիրը: Այդ փաստով պայմանավորված, նրանց մոտ վերջին շրջանում ավելի շատ է անվստահություն նկատվում»,- գրում է Զիլկե Բիգալկեն գերմանական Sueddeutsche Zeitung թերթում:

«Յոթ տարի առաջ երկրում չեղյալ հայտարարվեց ընդհանուր պարտադիր զինապարտությունը, քանի որ դա համարվում էր խիստ թանկարժեք եւ հնացած գործընթաց: Չէ՞ որ, վերջիվերջո, Շվեդիայում արդեն ավելի քան 200 տարի խաղաղություն է տիրում»:

«Սակայն այժմ շվեդները դրանում վստահություն չունեն: Ղրիմյան ճգնաժամից հետո շվեդ բնակչության շրջանում աճում են մտավախությունները, որ նոր հակամարտությունը կարող է բաժին հասնել հենց իրենց: Ռուսաստանը պարբերաբար զննում է իր հարեւան երկրի սահմաններն ինքնաթիռների, նավերի եւ սուզանավերի օգնությամբ»:

«Այսպես, արդեն ընթացիկ տարվա ամռան ամիսներին երիտասարդ շվեդներն ու շվեդուհիները ստիպված կլինեն զինծառայության անցնել: Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, հետեւաբար չի կարող ակնկալել դաշինքի օգնությունը: Երկար ժամանակ շվեդները դա համարում էին խաղաղության իրենց երաշխիքը, քանի որ նրանք ոչ մի դաշինքի կազմում չկային»:

«Պարտադիր զինծառայության վերադարձը քայլերից մեկն է: Բացի դրանից, պաշտոնական Ստոկհոլմը ավելացրել է իր ռազմական բյուջեն, խորացրել է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի, ԱՄՆ-ի եւ հյուսիսային հարեւանների հետ»,-եզրափակում է Sueddeutsche Zeitung-ի հոդվածագիրը:

Աղբյուր՝ Sueddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝