ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակամարտությունը Հարավային Կովկասում

b_22eb9f57152cdaa03db3514686fae896

«Ձիասայլն ամենականոնավոր տրանսպորտի տեսակն է, որը կապում է երկու ռազմավարական տարածքները Հարավային Կովկասում»,- գրում է El Pais-ի թղթակից Պիլար Բոնեթը: «Սայլը, որի մեջ նստած են քրիստոնյաները, անցնում է Ինգուրի գետի կամրջով, այն ափից, որը գտնվում է արեւմտամետ Վրաստանի վերահսկողության տակ, որը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, մինչեւ Աբխազիայի կողմից վերահսկվող ափը, որի տարածքը ձգվում է 220կմ դեպի Սեւ ծովի ափ. Աբխազիայում Ռուսաստանը 2008թ.-ից, երբ ճանաչեց նրա անկախությունը, ունի ռազմաբազաներ»,- ասվում է հոդվածում:

«Ինգուրին բաժանարար գիծ է, որտեղ վրացիների եւ աբխազների միջեւ պատերազմը սառեցվել է, երբ 1994թ.-ին Ռուսաստանի միջամտությամբ կնքվեց համաձայնագիր՝ թույլ տալով միջազգային խաղաղապահների եւ ՄԱԿ-ի դիտորդների մուտքը»,- ասվում է հոդվածում:

«Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի անհաջող հարձակումը Հարավային Օսեթիայի քաղաքացիական բնակչության վրա 2008թ.-ի օգոստոսին տարածաշրջանում նոր ժամանակաշրջանի սկիզբը դրեց: Ռուսաստանը կանխեց այդ հարձակումը եւ ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի պետականությունը՝ ստիպեց միջնորդներին եւ հակամարտությունների միջազգային դիտորդներին լքել այդ տարածքները»,- ասվում է հոդվածում: 2014թ.-ին Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի ստեղծվեցին ընդհանուր միավորումներ զինված ուժերում, ոստիկանությունում եւ անվտանգության ոլորտում:

«Ինգուրի գետի աբխազական մասում Վրաստանից եկած զբոսաշրջիկներին ընդունում են ռուսաստանցի սահմանապահները: Սուխումի լրատվամիջոցները պնդում են, որ 2014թ.-ի հունիսին Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբին ստիպել են հեռանալ աշխատանքից այն բանի համար, որ նա դեմ է եղել այդ համաձայնագրին: Նրա իրավահաջորդ Ռաուլ Խաջիմբան, ով խորհրդային տարիներին ծառայել է ԱԴԾ-ում, ստորագրել է Մոսկվայի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու վերաբերյալ փաստաթուղթ եւ համարվում է ավելի հաճոյակամ Կրեմլի նկատմամբ, քան իր նախորդները: Մոսկվան ճնշում է Աբխազիային՝ պահանջելով սահմանափակել տեղի այն հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ովքեր պաշտպանում են քաղաքացիական հասարակության շահերը եւ կապ են պահպանում Արեւմուտքի հետ»,- ասվում է հոդվածում:

«ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը, ելույթ ունենալով Թբիլիսիում, Վրաստանին անվանել է ԱՄՆ-ի ամենաառանցքային գործընկերներից մեկը, ինչն էլ ոգեւորել է վրացի քաղաքական գործիչներին: Մի քանի օր անց Պուտինն այցելել է Աբխազիա եւ վստահեցրել, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի այդ տարածաշրջանի հետ: Ստորագրվել է համաձայնագիր, որը երաշխավորում է աբխազներին մուտք ունենալ ՌԴ սոցիալական ապահովության համակարգ: Թբիլիսիում  համարեցին, որ այդ համաձայնագիրը պատասխան է Վրաստանում աբխազներին անվճար որակյալ բուժօգնություն տրամադրելու որոշմանը»:

«Տարածքի վրացական մասում լողափին վեր են խոյանում ապակեպատ երկնաքերեր, իսկ աբխազական մասում մնացել են ավերակները՝ պահպանելով պատերազմի մասին հուշերը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ El Pais

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝