Ո՞վ է պարտվում Մոսկվայի եւ Վաշինգտոնի պայքարում

putin tramp

«Եթե որեւէ մեկը հույս ուներ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո, ապա նա պետք է հիասթափված լինի: Մոսկվայոմ գտնվող ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ժամանակավորապես դադարեցնում են ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը Ռուսաստանում եւ կտրուկ սահմանափակում են վիզաների տրամադրման աշխատանքը: Այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Մոսկվան հուլիսին պահանջել էր ամերիկյան կառավարությունից Ռուսաստանում 1200 աշխատակիցների թիվը կրճատել մինչեւ 455-ի, ինչը դարձավ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների ամենախոշոր հարկադիր կրճատումը»,- գրում է The Washington Post-ը:

Սակայն, ինչպես միշտ, ԱՄՆ-ի այդ պատասխան արձագանքն ավելի շատ վնաս է պատճառում հասարակ քաղաքացիներին, քան Կրեմլին, կարծում է հոդվածի հեղինակ Ադամ Թեյլորը: «Հարյուր հազարավոր ռուսաստանցիներ ամեն տարի ոչ միգրացիոն վիզաներ են ստանում: Նրանցից ոմանք ուսանողներ են, ովքեր ուսում են ստանում ամերիկյան համալսարաններում, ուրիշները, հնարավոր է, այցելում են իրենց հարազատներին: Հիմա բոլորը բախվել են լուրջ խնդիրների»,- նշում է նա:

«Ինչպես բացատրել էր The Washington Post-ի լրագրող Էնդրյու Ռոթը, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան 755 աշխատակիցների կրճատումը չի ազդում ամերիկյան դիվանագետների վրա, որովհետեւ երկրում նրանք մեծ թիվ չեն կազմում: Փոխարենը կրճատումը կազդի օժանդակ անձնակազմի վրա, որի մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են»,- ասվում է հոդվածում:

«Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ կարող է Մոսկվան ստանալ՝ սեփական քաղաքացիների շահերը վնասելով, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ժամանակ: Շնորհիվ պատժամիջոցների Կրեմլը կարողացավ տնտեսության ոլորտում սեփական սխալ կառավարումը քողարկել եւ բոլոր լուրջ ֆինանսական խնդիրները վերագրել Արեւմուտքին: Պուտինը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ եւ հայտնեց, որ պատժամիջոցներն իրականում երկիրն ավելի ուժեղ դարձրին»:

 

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝