Ինչպես է Կոնգրեսն ազդում ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա

congress-session_a1cbd2c706314b3c

«ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են լարվել, եւ նախագահ Թրամփը թվիթթերյան էջում մեղադրում է Կոնգրեսին,- The Washington Post-ում հայտնում են  Քինգսթոն Ռեյֆը եւ Թոմ Քանթրիմենը: -Հնարավոր է՝ Թրամփի՝ մեղավոր գտնելու փորձերը ծիծաղելի են, սակայն այն, որ Կոնգրեսը մեղավոր չէ Մոսկվայի հետ ունեցած մեր դժվարություններում, չի նշանակում, որ չի կարող վատթարացնել իրավիճակը: Կոնգրեսը միջուկային զենքի դեպքի հետ կապված, երեւում է, շատ վճռական է տրամադրված»:

«Հանրապետականները կոչ են արել Պենտագոնին սկսել նոր հրթիռի մշակումը, որն օգտագործվում է միջուկային մարտագլխիկների հետ՝ արգելված 1987թ.-ին կնքված պայմանագրով: Նման հրթիռի պատրաստումն անակնկալ կլինի Պուտինի համար, կավելացնի միջուկային մրցավազքի ապակայունացման ռիսկերը եւ կհանգեցնի ԱՄՆ-ից եվրոպացի դաշնակիցների հեռացմանը, ովքեր արդեն անհանգստացած են իրենց անվտանգությունը պաշտպանելու Թրամփի անպատասխանատվությունից»,- ասվում է հոդվածում:

«Վաշինգտոնը մեղադրել է Ռուսաստանին թեւավոր հրթիռների մշակման եւ փորձարկման մեջ, որը խախտում է վերը նշված պայմանագիրը: Ռուսաստանը հերքում է: Փորձելով ավելի շատ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այդ խախտումների հետ կապված՝ թե Ներկայացուցիչների պալատը եւ թե Սենատն առաջարկել են պաշտպանությանը վերաբերող օրինագծեր, որոնք նախատեսում են այնպիսի հեռահարության նոր հրթիռների մշակման ծրագրեր, որոնք արգելված են պայմանագրով: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը պահանջում է մշակել սովորական հրթիռներ, իսկ Սենատի օրինագծով մշակվելու են միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռներ: Ներկայացուցիչների պալատն իր օրինագիծը հաստատել է անցած շաբաթ, իսկ Սենատը քննարկելու է հաջորդ ամիս»:

«Ռուսաստանի կողմից պայմանագրի խախտումը լուրջ է: Սակայն «ակն ընդ ական» սկզբունքով  պատասխանը՝ մեր կողմից նոր միջուկային հրթիռների մշակումը, չի ամրապնդի մեր անվտանգությունը, այլ միայն կխորացնի խնդիրը»,- կարծում են փորձագետները:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

 

Դիտվել է՝