Հյուսիսային Կորեա. վատագույն սցենարները

130329113834-01-kim-jong-un-0329-horizontal-large-gallery

«Դոնալդ Թրամփի՝ Փխենյանի հասցեին հնչեցրած արտահայտությունների պատճառով կորեական տարածաշրջանում ավելացել է լարվածությունը: Սակայն ամերիկյան գործողությունների սահմանափակումներն ուժի մեջ են մնում»,- շվեյցարական Le Temps-ում գրում է Լուի Լեման:

«Արդյոք նշանակություն ունեն խոսքերն ու թվիթթները: ԱՄՆ-ն եւ նրա հետ նաեւ ամբողջ աշխարհի բարի մարդիկ կրկին սկսեցին մտածել «կրակի եւ զայրույթի» հետեւանքների մասին, որը խոստացել է Դոնալդ Թրամփը հյուսիսկորեական ղեկավարությանը: Երկու Կորեաների միջեւ սահմանը համարվում է երկրագնդի ամենառազմականացված գոտին, այնպես որ, զինվորականները եւ ռազմավարներն արդեն շատ տասնամյակներ մշակում են բոլոր հնարավոր սցենարները եւ արդեն հասցրել են պատրաստվել դրան»,- նշում է հեղինակը:

Ի՞նչ վիճակում է գտնվում հյուսիսկորեական միջուկային ծրագիրը

«Հուլիսի 28-ին Փխենյանը փորձարկեց միջմայրցամաքային հրթիռը, որը տեսականորեն ունակ է հասնել ԱՄՆ: Բացի այդ, հինգ միջուկային հրթիռների փորձարկումից հետո երկրի տրամադրության տակ են գտնվում 12-ից 60 միավոր միջուկային մարտագլխիկներ, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների տարբեր գնահատականների,- գրում է լրագրողը: -Եվ ոչինչ չի խանգարում Փհենյանին արդեն հիմա միջուկային մարտագլխիկներ տեղադրել բալիստիկ հրթիռների վրա, որոնք ուղղված են Հարավային Կորեայի, Ճապոնիայի կամ ամերիկյան Գուամ կղզու վրա, որն այսօր դարձել է հյուսիսկորեական քարոզչության բոլոր տեսակի հռետորական սպառնալիքների առարկան»:

«Խաղն ավարտված է»,- ասել է միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ջեֆրի Լյուիսը: Նրա կարծիքով, անօգուտ է շարունակել ձեւացնել, որ Հյուսիսային Կորեան չի դարձել «միջուկային գերտերություն»: Պետք է ընդունել այդ փաստը եւ այնուհետ շարունակել խոսել:

Սահմանափակ հարվա՞ծ

«Բացի այլ անցանկալի հետեւանքներից, Փխենյանի այս միջուկային հնարքը տհաճ է նաեւ միջուկային զենքի տարածման առումով: Դա կարող է համոզել Իրանին, որն ամերիկյան աշխատակազմի կողմից ճնշումների է ենթարկվում, հրաժարվել համաձայնագրից, որը վերջ կդնի սեփական միջուկային ծրագրին: Արժե՞ կրկին վերադառնալ Հյուսիսային Կորեային սահմանափակ հարվածներ հասցնելու գաղափարին, որպեսզի ուժեղի դիրքերից բանակցություններ վարել դիվանագիտական լուծում գտնելու համար: Պետք է նաեւ համոզված լինել, որ Փխենյանի վարչակազմը կհասկանա այդ մտադրությունը եւ կհամաձայնի նպաստել դրան: «Կրակ եւ զայրույթ»-ի նման հայտարարություններն այնպիսին չեն, որ մեղմեն իրավիճակը, դրանք հեշտությամբ թաքցնում են հաղորդագրության իմաստը: Սահմանափակ ռազմական գործողությունները երկար ժամանակ այդպես չեն մնում»,- ենթադրում է Լեման:

Տոտալ պատերա՞զմ

«Միջուկային սպառնալիքի ֆոնի վրա տոտալ պատերազմի հեռանկարն արդեն չի պատկանում անհնարինի շարքին: Նման սցենարով ԱՄՆ-ն պետք է այդ տարածաշրջանին մոտ տեղակայի հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդկանց: Սցենարների ապոկալիպսիսը, որն առաջացել է Թրամփի ելույթներից, վտանգի առաջ կկանգնեցնի Հյուսիսային Կորեայի 25 մլն-ոց, ինչպես նաեւ Հարավային Կորեայի 50մլն-ոց բնակչությանը, որոնց գրեթե կեսը ապրում են սահմանից առնվազն 100կմ հեռավորության վրա: Բացի միջուկային զենքից, Հյուսիսային Կորեան իր տրամադրության տակ ունի նաեւ կենսաբանական եւ քիմիական զենքի խոշոր պաշարներ»,- մատնանշում է Լեման:

Երրորդ ուղի՞

«Դեռ շատ ուշ չէ»,- նշում է ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռեյսը: Նրա բաղադրատոմսն է հակամարտության դասական քաղաքականությունը, հակահրթիռային համակարգերի զարգացման առաջնահերթությունը, պատժամիջոցների ուժեղացումը, ինչպես նաեւ Չինաստանի հետ սերտ բանակցությունները բոլոր հնարավոր համաձայնագրերն օգտագործելու նպատակով, որոնք կնքվելու են ապագայում: «Խելամիտ եւ կայուն ամերիկյան առաջնորդությունը կարող է  կարգավորել ճգնաժամը»,- պնդում է նա:  

 

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝