Պուտինյան մեսիջներ.աբխազական այցի դրդապատճառները

Без названия

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Աբխազիա կայացավ ուղիղ մեկ շաբաթ անց այն օրվանից, երբ ԱՄՆ փոխնախագահ Փենսը մեկնեց Թբիլիսի եւ հրապարակայնորեն աջակցություն հայտնեց Վրաստանին ՆԱՏՕ մուտք գործելու հարցում»,- Foreign Policy հանդեսում գրում է Էմիլի Թեմկինը:

«Պուտինի հանդիպումն Աբխազիայի «նախագահի» հետ ապտակ էր Վրաստանին»: «Մենք չպետք է տրվենք սադրանքներին: Մենք պետք է պահպանենք խաղաղությունը, քանի որ դա մեզ համար կենսական նշանակություն ունի»,-հայտարարել է վրացի նախարար Կետեւան Ցիխելաշվիլին:

«Մենք պետք է ամեն կերպ կարգավորենք Ռուսաստանի հետ հակամարտությունը քաղաքական ճանապարհով` միջազգային ռազմավարական գործընկերների աջակցությամբ, խաղաղ եւ կառուցողական միջոցներով»,-նշել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն: 

«Ռուսաստանում Պուտինի աբխազական այցն այլ տեսանկյունից են դիտարկում»:  «Մենք հատուկ հարաբերություններ ունենք Աբխազիայի հետ: Մենք հուսալիորեն երաշխավորում ենք Աբխազիայի անկախությունը, անվտանգությունը եւ ինքնուրույնությունը: Վստահ եմ, որ հետագայում էլ այդպես կլինի»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

«Պուտինն ընդգծել է նաեւ, որ Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան զինվորական ստորաբաժանումը հաջող կերպով ամրապնդվում եւ զարգանում է»:

«Ռուսաստանը եւ Վրաստանը 2008թ.-ի պատերազմը տարբեր կերպ են մեկնաբանում: Թբիլիսիի համար դա ներխուժում էր՝ ուժային մեթոդներով, այն պահին, երբ կովկասյան փոքրիկ երկրում շրջանառվում էր ՆԱՏՕ մուտք գործելու գաղափարը: Իսկ Մոսկվան Աբխազիան համարում է իր ազդեցության գոտու մի մասը»,-նշվում է հոդվածում:

«ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2008թ.-ին Ռուսաստանը դադարեցրեց Վրաստանի «բարբարոսությունը» եւ միշտ պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին»,-եզրափակում է պարբերականը:

Աղբյուր՝ Foreign Policy

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝