Բեռլին-Անկարա. փոխադարձ կշտամբանքների եւ խիստ առճակատումների տարի

574ee70ec36188976e8b4567

«2016թ.-ի հունիսին Բունդեսթագում Հայաստանի հարցով բանաձեւի ընդունումն Անկարայի կողմից ընկալվեց որպես սադրանք: Դրանից հետո հարաբերությունները լարվեցին»,- Tagesspiegel-ում գրում է հոդվածագիր Հանս Մոնաթը:

«Օրերս Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը ներկայացրել է ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների նոր դիրքորոշումը: Երկու երկրների միջեւ բազմաթիվ վիճելի հարցեր մինչեւ հիմա անլուծելի են մնացել»,- շարունակում է լրագրողը:

«Թուրքական կողմի համար մեծ հիասթափություն էր մեկ տարի առաջ Գերմանիայի արձագանքը: Նախագահ Էրդողանը եւ նրա կողմնակիցները 2016թ.-ի հուլիսին հեղաշրջումը ճնշելուց հետո հույս ունեին Բեռլինի բարձրաստիճան պաշտոնյաների աջակցության եւ այցելության, իսկ դրա փոխարեն լսեցին նախազգուշացումներ իրենց հասցեին խռովարարների նկատմամբ զսպվածություն ցուցաբերելու համար: Այդ նախազգուշացումներն արդարացված են, քանի որ Էրդողանն օգտվել է խռովարարների վրա ճնշում գործադրելուց իր հակառակորդներին հեռացնելու եւ իր սեփական իշխանությունն ամրապնդելու համար, սակայն Բեռլինը չի ընդունում, որ բաց է թողել Անկարայի հետ մերձենալու հնարավորությունը»,- գրում է Մոնաթը:

«Հեղաշրջման փորձից մեկ ամիս առաջ Բունդեսթագը Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածը ճանաչեց որպես ցեղասպանություն՝ առաջացնելով Անկարայի զայրույթը, որը որոշ ժամանակով Բեռլինից ետ կանչեց իր դեսպանին: Որպես պատասխան քայլ Թուրքիան արգելեց Բունդեսթագի ներկայացուցիչներին այցելել Ինջիրլիք ռազմաբազա: Երկարատեւ վեճերից հետո Բեռլինը որոշեց դուրս բերել իր զորախումբն այդ ռազմաբազայից եւ այն տեղակայել Հորդանանում: Հարաբերությունների հետագա վատթարացմանը նպաստեց նաեւ ՆԱՏՕ-ի մեկ այլ՝ Կոնիայի թուրքական ռազմաբազա այցելության արգելքը»,- փոխանցում է թերթը:

Բացի այդ, շարունակում է հեղինակը, Թուրքիան պահանջում է Գերմանիայից հանձնել այն բարձրաստիճան թուրք պաշտոնյաներին, ում համարում է հեղաշրջման կազմակերպիչ Գյուլենի կողմնակից:  

«Դաշնային կառավարությունը քննադատում է ձերբակալությունների եւ աշխատանքից հեռացման միջոցները, որոնք ուղղված են Էրդողանի հակառակորդների դեմ: Նախագահ Էրդողանը մեղադրել է Գերմանիային «նացիստական մեթոդների» նկատմամբ հակումներ ունենալու մեջ, այն բանից հետո, երբ Բեռլինը մերժեց մի քանի թուրք քաղաքական գործիչների ելույթ ունենալ իր տարածքում Թուրքիայի հանրաքվեի նախօրեին»,- գրում է հեղինակը:

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝