Թրամփը գործում է այնպես, կարծես իրեն գնել եւ վաճառել է ռազմավարական մրցակիցը

image

«Իրադարձությունների բնական զարգացան դեպքում ընտրությունների վրա ազդելու նպատակով Ռուսաստանի հետ գործարքի մեջ մտնելու փորձերը կարող էին ստիպել ամերիկյան աշխատակազմին նախանձախնդրություն դրսեւորել այլ ուղղությամբ. նախագահը կարող էր միջոցներ գտնել ռուսաստանյան հարձակումներին դիմակայելու համար, ներառյալ կիբերագրեսիան, գոնե այն տպավորությունից խուսափելու համար, որ իրեն գնել եւ վաճառել է ռազմավարական մրցակիցը»,- The Washington Post-ում գրում է Ջորջ Բուշ կրտսերի նախկին խոսնակ Մայքլ Ջերսոնը:

«Սակայն նախագահ Թրամփը կրկին, Վլադիմիր Պուտինի հետ անձնական երկարատեւ հանդիպումից  եւ Սիրիայում ռուսաստանյան շահերին ամբողջովին անձնատուր լինելուց հետո, գործում է հենց այնպես, կարծես իրեն գնել եւ վաճառել է ռազմավարական մրցակիցը»,- ասվում է հոդվածում: Հեղինակի կարծիքով, «ամերիկյան միջնորդներին ցուցաբերած օգնության դադարեցումը նշանակում է, որ Պուտինը հաղթել է Սիրիայում: Զիջումներն առանց պատասխան գործողությունների, որոնք իրականացվել են արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականների խոհեմությանը  հակառակ, ավելի շատ նման են կաշառված լինելու, քան քարոզչության»:

Ջերսոնը կարծում է, որ չկա որեւէ բնական բան նրանում, որ ամերիկյան նախագահը ենթարկվել է ռուսաստանյան շահերին եւ տեսակետին: «Դժվար է ենթադրել, թե ինչի կհանգեցնի նման մոտեցումը, բացի նրանից, որ այն կմեծացնի ՌԴ ազդեցությունը եւ ահաբեկումն Արեւելյան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Արդեն հիմա կարելի է որոշակի վնասներ հաշվարկել»,- ասվում է հոդվածում:

«Թրամփը ստիպում է հանրապետականներին հրաժարվել արտաքին քաղաքականության  սեփական ավանդույթներից: Սառը պատերազմի վերսկսումը կասեցրել է Ռոնալդ Ռեյգանը, ով կապի մեջ է եղել խորհրդային առաջնորդների հետ, սակայն եղել է կոմունիզմի եւ խորհրդային ագրեսիայի թշնամին: Իրականում, նա հաջողությամբ համագործակցել է խորհրդային առաջնորդների հետ հենց այն պատճառով, որ եղել է կոմունիզմի եւ խորհրդային ագրեսիայի թշնամին»:

Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ ունեցած սիրո հիմնական արժեքը Ջերսոնը համարում է  լայնածավալ ռուսաստանյան հարձակման փաստացի թույլտվությունը, որն ուղղված էր «գունավոր հեղափոխության» վերացմանը եւ կորցրած փառքի վերականգնմանը հարեւանների եւ ամերիկյան շահերի հաշվին:

«Ռուսաստանը փորձում է անօրինական դարձնել ժողովրդավարական գործընթացները:  Հիմա թվում է, որ ռուսները, միջամտելով նախագահական ընտրություններին եւ մեղմացնելով նման ագրեսիան, հետախուզական հեղաշրջում են իրականացրել, որի մասին ԽՍՀՄ-ի դարաշրջանում նույնիսկ չեն էլ երազել: Արդյունքում ստացվեց ռազմավարական եւ բարոյական առումով զինաթափ եղած Ամերիկա»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝