Հայտնի է գաղտնի ծրագիրը, ըստ որի Թրամփը մտադիր է կործանել «Իսլամական պետությունը»

tramp

«Վերջապես Դոնալդ Թրամփը ծրագիր ունի «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Ավելի ճիշտ, որոշակի առումով: Դատելով տեքստից եւ այն մարդկանց արձագանքներից, ովքեր ծանոթացել են այդ փաստաթղթին, ծրագրում կա շատ վերամբարձ հռետորաբանություն եւ ջիհադիստական խմբավորումը ոչնչացնելու սակավ էական մարտավարություն»,- գրում է The Daily Beast-ի լրագրող Սփենսեր Ակերմանը:

«Այդ մարտավարությունը հիշեցնում է Բարաք Օբամայի մոտեցումները, որովհետեւ արտահայտում է Օբամայի թույլ կողմերն ուժեղ կողմերի հետ միասին, առաջին հերթին, մոտեցումը սիրիական քաղաքացիական պատերազմին որպես առանձին աշխարհաքաղաքական իրադարձություն, այլ ոչ թե ջիհադիստական բռնության առանցքային շարժիչ ուժ»,- ասվում է հոդվածում:

Ակերմանը հիշեցնում է, որ հունվարի 28-ին Թրամփը հրամայել էր մշակել մարտավարություն ԻՊ-ի դեմ, իսկ հունիսի 26-ին Պենտագոնն այն ներկայացրել է ԱՄՆ-ի կոնգրեսին:

Հեղինակի խոսքերով՝ մարտավարության մեջ պահպանվել են տեղի դաշնակիցների գործողությունների վրա ընդհանուր կանոնները, որոնք մշակել է Օբամայի աշխատակազմը: Փաստաթղթում ներառված են ավելի համեստ նպատակներ, քան երեւում էր հռետորաբանությունից կամ էլ Թրամփի փետրվարյան երդմնակալությունից, որտեղ խոսում էր «ԻՊ-ը ոչնչացնելու» մասին:

«ԱՄՆ-ն եւ ամերիկացիներին ԻՊ-ի հարձակումներից պաշտպանելուց բացի, թվարկված են նաեւ այնպիսի նպատակներ, ինչպիսին է Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի կենտրոնի, դրա մասնաճյուղերի եւ ցանցի ոչնչացումը: Մարտավարությունը, որպես այդպիսին, էականորեն վերաբերում է Սիրիայում ԻՊ-ի ներկայությանը. Լիբիայում, Աֆղանստանում եւ նման այլ վայրերում ԻՊ-ի հետ փոխկապակցված կազմակերպություններին վերաբերում են միայն որոշակի փաստարկներ»:

«Ես ոչ մի նշանակալի տարբերություն չեմ տեսնում Օբամայի աշխատակազմի մարտավարությունից, այդ թվում նաեւ նրա թերություններից՝ Սիրիայում ընդհանուր պայմաններին վերաբերող ձախողումներից, որոնք թույլ տվեցին ԻՊ-ին ամրապնդել դիրքերը եւ թույլ կտան նման ամրապնդում նաեւ ապագայում»,- ասել է անհայտ աղբյուրը:

Փաստաթուղթը պարունակում է հստակությունից զուրկ հայեցակարգ. «Սիրիայում ԻՊ-ի ոչնչացումից հետո ԱՄՆ-ն սկսելու է աշխատել տեղի կառավարական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների հետ»,- թերթին տված հարցազրույցում ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Սեթ Մաուլթոնը:

«Քաղաքացիական հասարակության ներգրավվածություն. ես նույնիսկ չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում Սիրիայի համատեքստում»,- նշել է փորձագետ Շոն Մաքֆեյթը: «Խնդիրը նրանում է, որ այդ գործընկերներն անկախ դերասաններ են, բացի այդ, նրանք անվստահելի են: Համոզված չեմ, որ այս  մարտավարությամբ հնարավոր է ինչ-որ հարց լուծել»,- ասել է նա:

Աղբյուր՝ The Daily Beast

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝