Փխենյանն ավելի շատ նյութեր ունի ատոմային ռումբ արտադրելու համար, քան ենթադրվում էր

pyravlos-1160-1

Ամերիկյան Ջոն Հոփքինս համալսարանի Կորեայի հարցերով փորձագետներն արբանյակային պատկերների միջոցով  պարզել են, որ Հյուսիսային Կորեան կարող է արտադրել ավելի շատ  միջուկային զենքի պլուտոնիում, քան նախկինում ենթադրվում էր, հայտնում է շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթը:

Հետազոտությունները հիմնված են  Յոնբենի միջուկային  հաստատության ռադիոքիմիական լաբորատորիայից ստացված արբանյակային պատկերների վրա: Լուսանկարներում, որտեղ ֆիքսված է ջերմային ակտիվությունը, երեւում է, որ այնտեղ հագեցած պլուտոնիում կա, որի մասին մինչեւ հիմա հայտնի չի եղել: Մյուս լուսանկարները, որոնք նույնպես ուսումնասիրվել են, ցույց են տալիս ուրանի հարստացումը, որը երկրորդ հիմնական տարրն է միջուկային զենք ստանալու համար:

Ներկա դրությամբ Հյուսիսային Կորեան փորձարկել է արդեն հինգ ատոմային ռումբ, եւ առաջիկայում փորձագետները սպասում են 6-րդին: Բացի այդ, վերջերս Հյուսիսային Կորեայի առաջնորդն անցկացրել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկում: Ընդհանուր առմամբ, ինչպես ենթադրում են 38 North գիտահետազոտական ինստիտուտում, Հյուսիսային Կորեան կարող է  մինչեւ 20 ատոմային ռումբ ունենալ, ավելացնում է թղթակիցը:

 

Աղբյուր՝ Neue Zuercher Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝