Պուտինի նոր վտանգավոր մարտավարությունն Ուկրաինայում

07-trump-putin-2

Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող եւ «Ուկրաինան Եվրոպայում» նախաձեռնության համանախագահ Ադրիան Կարատնիցկին The Wall Street Journal-ում իր հոդվածը սկսում է Դոնալդ Թրամփի թվիթթերյան էջում գրած մեջբերումով. «Պատժամիջոցները չեն քննարկվել նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ոչինչ չի լինի, քանի դեռ ուկրաինական եւ սիրիական խնդիրները չեն լուծվի»:

«Թրամփը եւ Պուտինը սահմանափակ առաջընթաց են ունեցել Սիրիայի հարցով, սակայն Մոսկվան սկսել է ավելի ջանասիրաբար ապակայունացնել Ուկրաինան,- ասվում է հոդվածում: -Պուտինը չի ցանկանում տեղակայել ավելի հզոր զինված խմբավորումներ, սակայն Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունները շաբաթական խլում են 5-6 մարդկային կյանք: Վերջին շրջանում Կրեմլն ուժեղացրել է ագրեսիան՝ հաճախակիացնելով հարձակումները քաղաքացիական թիրախների վրա, պատվիրված սպանությունները, կիբերհարձակումները, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ օկուպացված տարածքների տնտեսական եւ քաղաքական ինտեգրման քայլերը»:

«Կրեմլում որոշել են Ուկրաինայից վերջնականապես առանձնացնել «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» եւ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը»:   Պուտինը ցանկանում է, որ այդ տարածաշրջանների վերահսկողությունն իրականացնի Մոսկվան: Ամեն դեպքում Մոսկվայի ծայրահեղական քայլերն, այդ թվում նաեւ ահաբեկչական բնույթի, հասկացնել են տալիս, որ Պուտինը ցանկանում է տապալել  Մինսկյան համաձայնագրով մեկնարկած գործընթացը»:

«ԱՄՆ-ն եւ Եվրոպան պարտավոր են վճռական կերպով արձագանքել ռուսաստանյան հիբրիդային պատերազմի ակտիվացմանը: Դիվանագետ Կուրթ Վոլկերի ներգրավումը ռուս-ուկրաինական հակամարտության հարցերով դիվանագիտության ձեւավորման մեջ ազդանշան է, որ ԱՄՆ-ն անցնում է պրագմատիկ կոշտ քաղաքականության: Դա ուրախալի նշան է, որ Թրամփի եւ Պուտինի անձնական քիմիան չի գերակշռելու ուժային քաղաքականության եւ դիվանագիտության ֆիզիկային»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝