Արեւմտյան քաղաքակրթությունը եւ նախագահական երեսպաշտությունը

gettyimages-8096737301-e1499348357508

«Լեհաստանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ճառը, որով նա ներկայացրեց իր արտաքին քաղաքական սկզբունքները, բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց: Եվ դրանք ավելի շատ կլինեին, եթե չշրջանառվեին Ռուսաստանի հետ կապերի մասին նորությունները»,-գրում է Լորենս Սամերսը The Washington Post հանդեսում:

«Այդ ելույթը Թրամփի աշխարհընկալման կարեւոր կետերից մեկն էր: Սակայն նախագահը երեսպաշտություն է ցուցաբերում, երբ իր արտաքին քաղաքականությունը կապում է արեւմտյան արժեքների եւ Արեւմուտքի գոյատեւման հետ»:

«Եթե Արեւմուտքը հանդես է գալիս ազատության արժեհամակարգի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության օգտին, ապա Թրամփը համակրանք է տածում ինքնակալների նկատմամբ եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով առավել քիչ է մտահոգված, քան 20-րդ դարի սկզբից երկիրը ղեկավարած որեւէ այլ ամերիկացի նախագահ»,-կարծում է Սամերսը:  

«Արեւմուտքը հիմնվում է լուսավորվածության արժեքների վրա, կարեւորում է գաղափարը, իսկ Թրամփը գտնում է, որ ճշմարտությունն ապահովված խավի իշխանության սոցիալական կառուցվածքն է, ինչը հակասում է արեւմտյան արժեքներին»:

«Նախագահի մոտեցման մեջ կան ինչ-որ դրական կողմեր. Թրամփի միասնության կոչերը կարող են խթան հանդիսանալ եվրոպացի առաջնորդների համար՝ հատկապես Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների: Վերջիններս կարող են հարթել ներքին խնդիրները եւ միջազգային նշանակության խնդիրների կարգավորման ուղիներ առաջարկել: Շատ ավելի լավ կլիներ, եթե նրանք լրացնեին Թրամփի թողած բացը, քան դա կանեին հավակնոտ ինքնակալները»,-եզրափակում է հեղինակը:

 

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝