Ռուսաստանն աննկատ կերպով ընդլայնել է Վրաստանում օկուպացրած տարածքի սահմանները

rusu-kariu-pozicijos-gruzijoje-75207888

«Ռուսաստանն աննկատ կերպով առաջ է տվել Վրաստանի տարածքում գտնվող սահմանային գիծը մի քանի հարյուր մետրով, հայտնում են տեղի լրատվամիջոցները»,- փոխանցում է The Independent-ը:

«Ըստ հաղորդագրության՝ Կրեմլի զորքերը նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի՝ G20 գագաթաժողովի ժամանակ հանդիպելու նախօրեին մի քանի հարյուր մետրով  առաջ են տարել սահմանային նշանը Հարավային Օսեթիայի գրավված տարածքում»,- ասվում է հոդվածում:

«Վրաստանի անվտանգության ծառայությունն այդ քայլն «անօրինական» է անվանել եւ հայտարարել է, որ դրա արդյունքում վնաս է հասցվել Գորիի տարածաշրջանի ֆերմերներին»,- գրում է թերթը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր վրդովմունքն է հայտնել եւ կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել այդ քայլը: «Վրաստանն օգտագործելու է բոլոր դիվանագիտական լծակները, որպեսզի դադարեցնի այդ «սողացող օկուպացիան»»,- ասել է նա:

Իսկ վրացի նախարար Կետեւան Ցիխելաշվիլին ասել է, որ դա «սողացող օկուպացիա» չէ, այլ օկուպացիայի բավականին «բաց եւ դինամիկ գործընթաց»: «Այդ գործընթացը շարունակվում է 2008թ.-ին սկսված ռուս-վրացական պատերազմի ժամանակաշրջանից»,- նշել է նա:

Աղբյուր՝ The Independent

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝