Ռուսաստանից շարունակում են հեռանալ

_93103896_rusputin23dec

«Ռուսաստանից մարդկանց եւ կապիտալի արտահոսքը չի դադարում»,- Frankfurter Allgemeine-ում գրում է Քերսթին Հոլմը: «Չնայած այն բանին, որ Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիմիր Պուտինն ունի 80 տոկոս կայուն վարկանիշ, պետական հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը բացահայտել է, որ ռուսների 10 տոկոսը ցանկանում է հեռանալ երկրից, իսկ երիտասարդների մոտ այդ ցուցանիշը գրեթե 25 տոկոս է»,- ասվում է հոդվածում:

«Այն փաստը, որ ռուսաստանյան բուհերի այդքան մեծ թվով շրջանավարտներ ցանկանում են ձեռք բերած գիտելիքներով կարիերա ստեղծել Արեւմուտքում, անհանգստացնում է Ռուսաստանի ակադեմիական հիմնադրամին: Հիմնադրամի ղեկավար Ռոման Պուտինին՝ նախագահի զարմիկին, անհանգստացնում է տեխնիկական մտավորականության երիտասարդ սերունդը: Այդ պատճառով Ռոման Պուտինի հիմնադրամը դիմել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ առաջարկելով տեխնիկական բուհերի շրջանավարտներին, ովքեր բարձր գնահատականներ ունեն կամ աշխատում են ռազմավարական կարեւոր նշանակության ընկերությունում, այդ թվում նաեւ պաշտպանական ոլորտի, տարկետում տալ զինվորական ծառայությունից ու նաեւ սահմանափակել նրանց մեկնումն արտերկիր»,- գրում է հեղինակը:

Ռուսաստանից, ինչպես ասվում է հոդվածում, «արտագաղթում են նաեւ համակարգի իմաստուն քննադատները, ովքեր իրականում ցանկանում են մնալ Ռուսաստանում՝ հույս ունենալով, որ ինչ-որ բան կկարողանան փոխել»: Հենց այդպիսի դեպք էր ռազմական լրագրող եւ գրող Արկադի Բաբչենկոն, ով մասնակցել է 1990-ական թվականների չեչենական քարոզարշավներին: Բաբչենկոն մասնագետ է եւ առանց պատրանքների գրել է ռուսների կողմից Արեւելյան Ուկրաինայի շրջափակման պատճառների եւ իրականության մասին եւ ցանկանում է «իր առաքելությանը մինչեւ վերջ հավատարիմ մնալ»: Սակայն մի քանի շաբաթ առաջ նա սոցկայքերում գրել էր, որ ուսումնասիրում է «ազատ Եվրոպայում» աշխատելու առաջարկությունը, որտեղ իր աղջիկը կկարողանա սովորել այնպիսի դպրոցում, որտեղ չեն զբաղվում ուղեղների լվացմամբ»,- փոխանցում է Հոլմը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ալեքսանդրովայի անսամբլի ինքնաթիռը վթարի ենթարկվելուց հետո Բաբչենկոն ասել էր, որ «ինքը չի խղճում զոհվածներին, ովքեր ծառայել են Պուտինին ինչ-որ գործիքի տեսքով նրա պատերազմի համար»: Դրանից հետո Բաբչենկոյին սկսել են սպառնալ, եւ նա տեղափոխվել է Պրահա, հայտնում է լրագրողը:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝