«Մենք փակում ենք նավահանգիստները փախստականների առջեւ». Իտալիա-ԵՄ

WO-AS002_Migran_P_20140411165853

«Իտալացիները բարձրացնում է ձայնի տոնայնությունը, ասելով՝ բավական է այլ եվրոպական պետություններ եսասիրություն ցուցաբերեն, եւ սպառնում են փակել նավահանգիստները՝ արգելելով օտարերկրյա կազմակերպություններին Իտալիայի տարածք տեղափոխել Լիբիայի ափերից փրկված փախստականներին»,-իտալական La Repubblica-ում  գրում է բրյուսելյան թղթակից Ալբերտո Դ’Արջենիոն:

«Հաղորդագրությունը փոխանցվել է Եվրահանձնաժողովին ԵՄ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մաուրիցիո Մասսարիի նախաձեռնությամբ,- ասվում է հոդվածում,- եւ դրան քաղաքականապես աջակցել է պետության ղեկավար Սերջո Մատարելլան. «Եթե փախստականների հոսքը շարունակվի նման ծավալներով, իրավիճակն անկառավարելի կդառնա»:

«Բրյուսելը կանգնել է Հռոմի կողքին: Եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը խոստացել է Իտալիային անմիջապես տրամադրել 35 մլն եվրո փախստականներին ընդունելու համար, իսկ նրա կաբինետը Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ  Ժան–Կլոդ Յունկերի աշխատակազմի հետ միասին ուսումնասիրում են առաջարկը, որպեսզի օգնեն Հռոմին»:

Migrants are inspected by policemen as they disembark the German naval vessel Frankfurt Am Main in the Sicilian harbour of Pozzallo

«Մասսարիի կողմից Ավրամոպուլոսին փոխանցած հաղորդագրությունում նշվում է, որ իրավիճակն անտանելի է դարձել: Իտալիան այլեւս չի կարող ընդունել փախստականներին, եւ իրավիճակը կարող է լրջագույն ազդեցություն ունենալ երկրի սոցիալ-քաղաքական կյանքի վրա: Վերջին 48 ժամվա ընթացքում երկիր մուտք են գործել 12 հազար փախստականներ, իսկ տարեսկզբից այդ թիվը հասել է 80 հազարի: Ահա թե ինչու Հռոմը խնդրում է, որ հասարակական կազմակերպությունները փախստականներին տեղափոխեն նաեւ այլ երկրներ»,-նշվում է հոդվածում:

«Հռոմը խնդրում է նաեւ, որ Աֆրիկայի որոշ երկրների ռեսուրսներն ավելացվեն: Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է տարբեր գործողություններ. այս պահին նրանք արդեն ճնշում են գործադրում Էմանուել Մակրոնի եւ Մարիանո Ռախոյի վրա, որպեսզի ստիպեն Ֆրանսիային եւ Իսպանիային բացել իրենց նավահանգիստները»:

Աղբյուր՝ La Repubblica

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝