Կիեւը պետք է փոխվի, հակառակ դեպքում օգուտ չի ունենա քաղաքական ռազմավարից

Ukraine-visa-free-travel-749146

«Եվրամիության եւ Ուկրաինայի ներկայացուցիչները Ստրասբուրգում ստորագրեցին համաձայնագիր, որի համաձայն ուկրաինացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի մեկնել ԵՄ եւ Շենգենյան երկրներ», -գրում է Ֆրանկ Նիենհույզենը շվեցարական Tagesanzeiger թերթում:

«Երբ մի քանի շաբաթ առաջ Եվրախորհրդարանի մեծամասնությունը քվեարկությամբ հաստատեց այդ որոշումը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարեց, որ դա «պատմական քվեարկություն» է եւ «արժանի պարգեւ ուկրաինացիներին եվրոպական գաղափարին հավատալու համար»: Բրյուսելը եւ Կիեւն ավելի քան 10 տարի բանակցություններ էին վարում վիզային ռեժիմի ազատականացման համար, սակայն նույնիսկ այն դեպքում, երբ Ուկրաինան կատարեց պայմանները, գործընթացը դադարեցվեց այն պատճառով, որ ԵՄ-ի միգրացիոն ճգնաժամի ժամանակ վիզաների տրամադրման նոր կանոնները տեղին չէին համարվի»,- ասվում է հոդվածում:

«Բոլոր ուկրաինացիները կենսաչափական անձնագրի, առողջության ապահովագրության առկայության եւ Ուկրաինա վերադառնալու հստակ մտադրություն ունենալու դեպքում կկարողանան 90 օրով մեկնել ԵՄ-ի երկրներ, բացառությամբ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի, նաեւ Շենգենյան գոտում գտնվող Նորվեգիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի եւ Շվեյցարիայի: Միեւնույն ժամանակ, ուկրաինացիները ԵՄ-ում չեն կարողանա աշխատել»,- նշում է Նիենհույզենը:

«Մոսկվայից հեգնական դիտողություններ են արել. «այդ առանց վիզայի մուտքի ռեժիմը «գազար է ճոպանի վրա», ասել է ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը»:

«Այնուամենայնիվ, այդ ռեժիմին անցումն Ուկրաինայի համար մեծ քայլ էր:  Ուկրաինան կարող է ցուցադրել իր քաղաքացիներին, որ համարվում է Եվրոպայի մի մասը: Իսկ դա այնքան էլ քիչ չէ երկարատեւ հակամարտությունից  կեղեքված եւ եվրոպական երազանքների համար թանկ վճարած երկրի համար»:

«Շատ ուկրաինացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը ավելի շուտ խորհրդանշական ձեռքբերում է, քանի որ նրանցից քչերն են ի վիճակի իրենց թույլ  տալ մեկնել Եվրոպա: Եվ նախագահի մոտ էյֆորիան ավելի բարձր է, քան մյուս ուկրաինացիների»:

Հիշեցնելով այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են հզոր օլիգարխիան, կոռուպցիան, անբավարար բարեփոխումները եւ պատերազմի պատճառով քայքայված տնտեսությունը, հեղինակը նշում է. «Կիեւը պետք է փոխվի, հակառակ դեպքում օգուտ չի ունենա քաղաքական ռազմավարից, իսկ Եվրամիությունը պարտավոր է օգնել նրան այդ ճանապարհին»:

Աղբյուր՝ Tagesanzeiger

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝