«Էմանուել Մակրոնը գրավիչ տղա է՝ իր համակրելի մայրիկի հետ». Բեռլուսկոնի

C-URVxOWAAAcz-H

«Սիլվիո Բեռլուսկոնին Էմանուել Մակրոնին անվանել է գրավիչ տղա՝ իր համակրելի մայրիկի հետ, հավանաբար, ակնարկելով Ֆրանսիայի նորընտիր նախագահի եւ նրա կնոջ՝ Բրիջիթ Տրոնյեի տարիքային տարբերությունը»,- գրում է The Telegraph-ը:

«Իտալիայի նախկին վարչապետը, ով հայտնի է իր անպարկեշտ կատակներով, հայտարարել է, որ 39-ամյա Մակրոնն աշխատանքային լավ փորձ ունի, նաեւ համակրելի մայրիկ, ով հոգ է տարել նրա մասին դեռ մանուկ հասակից: Բեռլուսկոնին չի հիշատակել Բրիջիթի անունը»:

«Մակրոնը, ով Նապոլեոնի ժամանակաշրջանից հետո դարձավ Ֆրանսիայի ամենաերիտասարդ առաջնորդը, ամուսնացած է գրականության նախկին ուսուցչուհու հետ, ով իրենից մեծ է 24 տարով»,-հիշեցնում է հոդվածագիր Կիարա Պալացցոն:

«Նրանց սիրավեպը բավականին աղմկոտ ընթացք է ունեցել, հատկապես այն փաստի շուրջ, որ Մակրոնը դեռեւս 17 տարեկան հասակում հայտարարել է իր ուսուցչուհու՝ տիկին Տրոնյեի հետ ամուսնանալու իր ցանկության մասին»:

«Միեւնույն ժամանակ, 80-ամյա Բեռլուսկոնին այժմ հարաբերությունների մեջ է Ֆրանչեսկա Պասկալեի հետ, ով նրանից փոքր է 49 տարով: Քաղաքական գործիչը ելույթ է ունեցել իտալական Մոնցա քաղաքում՝ քաղաքապետի թեկնածունեից մեկի աջակիցների հանրահավաքում»,-գրում է հեղինակը:

Աղբյուր՝ The Telegraph

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝