Մոսկվայում սոցիալական անկայունությունն այժմ տեղին չէ Կրեմլի համար

4EAAC7DA-ABD2-45F8-8ACF-B6699A6056F7_w1023_r1_s

«Մոսկվայում հազարավոր քաղաքացիներ փողոցներ էին դուրս եկել՝ բողոքելով  ընդդեմ  վերաբնակեցման մեծամասշտաբ ծրագրի: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախաձեռնել է հետպատերազմական շրջանի բնակելի շենքերի ապամոնտաժումը եւ նոր կառույցներում ավելի քան 1 մլն մարդու վերաբնակեցումը: Դժգոհությունը պայմանավորված է իշխանությունների հապճեպ գործողություններով, ֆինանսական եւ իրավական բազմաթիվ չլուծված խնդիրներով»,-գրում է Der Spiegel հանդեսը:

«Բողոքի ակցիային, կազմակերպչի տվյալներով, մասնակցել է շուրջ 30 հզր մարդ՝ այդ թվում ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնին եւ Գրիգորի Յավլինսկին»:

«Անկախ այն հանգամանքից, որ «խրուշչյովկա» կոչվող հինգհարկանիները շատ վատ վիճակում են, շատ մոսկվացիներ չեն ցանկանում հրաժարվել իրենց բնակարաններից, քանի որ ապապետականացման ժամանակաշրջանում նրանք դարձել են սեփականատերեր: Այժմ բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց կարող են խիտ բնակեցված կանաչապատ գոտիներից տեղափոխել ծայրամասերի բազմահարկ շենքեր»,-նշվում է հոդվածում:

«59-ամյա ինժեներ Սվետլանա Իլյինայի խոսքերով, քաղաքային իշխանությունների նախագիծը շահավետ է միայն անշարժ գույքի սպեկուլյանտների համար»:

«Նախագահ Պուտինը հավանության է արժանացրել վերաբնակեցման ծրագիրը, սակայն Մոսկվայում սոցիալական անկայունությունն այժմ բացարձակ տեղին չէ Կրեմլի համար: 2018թ.-ի մարտին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ Պուտինը, հավանաբար, հերթական անգամ կառաջադրի իր թեկնածությունը: Այդ պատճառով պաշտոնական Մոսկվան ամեն կերպ խուսափում է ազգաբնակչության շրջանում դժգոհության աճից: Ամեն դեպքում, ցուցարարների պարզած պաստառների վրա նկատելի էին նման կարգախոսներ. «Մեր պատասխանը դուք կտեսնեք ընտրությունների ժամանակ»»,-գրում է պարբերականը:

1FF00065-E4E7-41B4-AAC4-1E257CEE2108_cx0_cy4_cw0_w1023_r1_s

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝