Պուտինը եւ Մեդվեդեւն ավելի նման են իրար, քան թվում էր

GettyImages-660411128

«Պատահականություն է դա, թե ոչ, բայց նախագահ Պուտինը եւ քաղաքական գործիչը պաշտոնական միջոցառումների ժամանակ հաճախ ներկայանում են ինչպես երկվորյակ եղբայրներ»,-գրում է ավստրիական Kurier հանդեսը:

«Երբ օրեր առաջ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ Կարմիր հրապարակում անցկացված հանդիսավոր շքերթի ժամանակ, ինչպես սովորաբար, նա «խիստ» կոստյում էր կրում եւ սեւ գույնի դասական վերարկու: Ինչպես շատ այլ պաշտոնական միջոցառումների ժամանակ, նրա կողքին կանգնած էր վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Վերջինս կրում էր միանման վերարկու»:

«Առաջին անգամ չէ, որ երկու քաղաքական գործիչները երկվորյակ եղբայրների նման են ներկայանում հանրության առջեւ: Սուրբ Զատիկի օրը մոսկովյան տաճարներից մեկում նրանք ներկայացել էին կարմիր փողկապներով: Իսկ վարչապետի կինը՝ Սվետլանան, իր կարմիր զգեստով հիանալի կերպով ձուլվել էր ընդհանուր համայնապատկերին»:

«Անգամ արկտիկական տարածաշրջան կատարած ուղեւորությունն էր առիթ հանդիսացել միանման իմիջի ընտրության համար: Ֆրանց-Իոսիֆ հողեր կատարած համատեղ այցի ժամանակ Պուտինը եւ Մեդվեդեւը բեւեռախույզի միանման վերարկուներով էին, որոնց վրա նշված էին նրանց ազգանունները»:

«Իհարկե, դա քաղաքականությանն ուղղված  մակերեսային հայացք է: Այն, որ Պուտինը բավականին սնապարծ ու ինքնահավան է, անվիճելի է. էլ ո՞ր քաղաքական գործիչը կարող էր ձկնորսության ժամանակ կիսամերկ դիրքավորվել տեսախցիկների առջեւ»,-եզրափակում է ավստրիական պարբերականը:

 Աղբյուր՝ Kurier

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝