ՀԴԲ տնօրենին աշխատանքից ազատելուց հետո Թրամփը կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ

AP_16189695863457-pic905-895x505-13700

«Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին աշխատանքից հեռացնելուց մեկ օր անց, ով ղեկավարում էր Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ եղած կապի հետաքննությունը, նախագահի պաշտոնական ժամանակացույցում նշված է ընդամենը մեկ արարողակարգ՝ հանդիպում Օվալաձեւ կաբինետում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- գրում է The Washington Post-ը:

Թրամփը եւ Լավրովը, ինչպես սպասվում է, քննարկելու են սիրիական ճգնաժամի եւ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր, ասվում է հոդվածում:

«Թրամփի խոսքերով՝ նա աշխատանքից հեռացրել է Ջեյմս Քոմիին արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդով: Թրամփի հանդիպումը Լավրովի հետ կարող է անհանգստություն առաջացնել քննադատների մոտ այն առումով, որ նախագահը գտնվում է բավականին սերտ հարաբերությունների մեջ Պուտինի կառավարության հետ»:

«Լավրովը եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պետք է ներկա գտնվեն Արկտիկական խորհրդի գագաթաժողովին Ալյասկա նահանգում եւ անցկացնեն երկկողմ հանդիպում: Վաշինգտոնում կանգ առնելու Լավրովի որոշումն ընդունվել է այն համատեքստում, որ Ռուսաստանն աջակցություն է փնտրում Սիրիայում հրադադարի համաձայնագրի հարցում»,- գրում է թերթը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝