Խափանելով թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ Թրամփը հաստատել է սիրիացի քրդերին զինելու ծրագիրը

234704119

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում մարտնչող քրդական ուժերին զինելու ծրագիրը, հայտնել է Պենտագոնը, թեժացնելով Թուրքիայի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները եւ պարզորոշ դարձնելով «Իսլամական պետության» վերջին հենակետը գրավելու հեռանկարը»,- գրում է The Washington Post-ը:

«Պենտագոնի ներկայացուցիչ Դանա Ուայթը հայտնել է, որ նախագահը «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (SDF) անվանել է տարասեռ խմբավորում, որտեղ գերիշխում են քրդական զինյալները, ովքեր կկարողանան միասնական ուժով մոտ ապագայում գրավել Ռաքքան: Ավելի քան մեկ տարի ամերիկացի զինվորականները փորձում էին իրականացնել սիրիական Ռաքքայի գրավման ծրագրերը, որը համարվում է ԻՊ-ի փաստացի մայրաքաղաքը»,- նշում են հեղինակները:

«Մենք ծանոթ ենք մեր կոալիցիոն գործընկերոջ՝ Թուրքիայի անվտանգության նկատառումներին,- ասվում է Ուայթի հայտարարությունում: – Մենք ցանկանում ենք վստահեցնել ժողովրդին եւ Թուրքիայի կառավարությանը, որ ԱՄՆ-ն տրամադրված է կանխել անվտանգությանն ուղղված սպառնալիքները եւ պաշտպանել ՆԱՏՕ-ում մեր դաշնակցին»:

«Որոշումը կզայրացնի Թուրքիային, որը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG)՝ SDF-ի խոշոր ստորաբաժանումներից մեկին, իրական սպառնալիք է համարում: Անկարան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին YPG-ին աջակցելու մեջ»,- գրում են լրագրողները՝ ընդգծելով, որ քրդական ուժերը կարեւոր դաշնակից են Պենտագոնի համար ԻՊ-ի դեմ պայքարում»:

«Անկարան YPG-ին համարում է արգելված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» մաս, որն ահաբեկչական խմբավորում է ճանաչվել ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից: Թրամփը, ինչպես սպասվում է, պաշտոնապես կտեղեկացնի Թուրքիայի նախագահին իր որոշման մասին հաջորդ երեքշաբթի, երբ Ռեջեփ Էրդողանը կայցելի Սպիտակ տուն»:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝