«Մակրոնը՝ նախագահ, Մերկելը՝ հաղթող»

2hm6FWNp-800

««Առաջ» շարժման թեկնածուի հաղթանակով հօդս ցնդեցին Կրեմլի վերջին հույսերը: Մոսկվայում ակնկալում էին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում տեսնել եվրասկեպտիցիզմի ներկայացուցչի՝ բազմաբեւեռ աշխարհի տեսությամբ եւ Եվրամիությանը թուլացնելու ցանկությամբ»,-գրում է Le Monde-ի թղթակից Իզաբել Մանդրոն:

«Ռուսաստանյան իշխանամետ լրատվամիջոցները ստիպված էին հաշտվել Մակրոնի հաղթանակի հետ, սակայն հրապարակումներում չեն թաքցնում իրենց հիասթափությունը: «Նրանք արժանի էին Մակրոնին», «Ֆրանսիացիներն այժմ կտառապեն գլոբալացման դժոխքի մեջ». նման վերնագրերով հրապարակումներ եղան»:

Իսկ սենատոր Ալեքսեյ Պուշկովն արձագանքեց. «Ֆրանսիայի ընտրություններում ամեն դեպքում կին է հաղթել, եւ այդ կինը Մերկելն է»: «Էմանուել Մակրոնի հաղթանակը  կանխատեսելի եւ օրինաչափ էր, քանի որ գործի էին դրվել ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ամբողջ Եվրոպայի քարոզչական ռեսուրսները»,-հայտարարեց Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Քվեարկությունից 2 օր առաջ Մակրոնի վրա ռուսաստանյան մամուլի հարձակումներն իրականացվում էին ընդգծված չարությամբ: Թերթերից մեկը նրան անվանել է «Ռոտշիլդի տիկնիկ», «տիպիկ հոգեկան հիվանդ», «հորթի աչքերով ուրախ մարդ» եւ այլն»:

«Վլադիմիր Պուտինը, ավանդույթի համաձայն, Ֆրանսիայի նոր նախագահին շնորհավորական ուղերձ հղեց: Սակայն Կրեմլում նախագահի թեկնածու Մարին Լը Պենին հյուրընկալած ռուսաստանցի նախագահի խոսքերը զուրկ էին ջերմությունից: Իսկ Պուտինի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին գրել է. «Սպարտակը՝ չեմպիոն, Մակրոնը՝ նախագահ. հաճելի օր»:

Աղբյուր՝  Le Monde

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝