«Ազգային ճակատը» ցանկացել է ավելի շատ «ռուսական փողեր» ստանալ

LEPEN-2

«Եվրապատգամավոր Ժան-Լյուկ Շաֆհաուզերը՝ ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության դաշնակիցը, անցած տարվա մարտ ամսին Ժնեւում հանդիպել է ակտիվների կառավարիչ Վիլիս Դամբինշի հետ»,- պնդում է The Times-ի լրագրող Թոմ Փարֆիթը՝ հղում անելով իրականացված լրագրողական հետաքննությանը:

«2014թ.-ին Շաֆհաուզերը հանդես եկավ որպես միջնորդ մի գործարքի, որի արդյունքում «Ազգային ճակատը» ստացավ 9 մլն եվրո «Առաջին ռուս-չեխական բանկից»՝ մասնավոր վարկային կազմակերպությունից, որը կասկածվում է Պուտինի շրջապատի հետ առնչություն ունենալու մեջ, ինչն էլ տեղիք տվեց կասկածների, որ Պուտինը միջամտում է Ֆրանսիայի քաղաքական կյանքին»:

«Վիլիսն է առաջարկել տվյալ բանկերը,- ասել է Շաֆհաուզերը Mediapart-ին տված հարցազրույցում»:- Մենք չէինք կարող վարկ վերցնել ամենահայտնի ռուսաստանյան բանկերից առաջին գործարքից հետո, քանի որ դա կընկալվեր որպես քաղաքական քայլ, եւ մենք հայտնվեցինք անհայտ տարածքում: Անձամբ ես չէի ցանկանում ներգրավվել դրա մեջ»:

«Շաֆհաուզերը լրագրողներին ասել է, որ Դամբինշը, բնակվելով Լատվիայում, միջնորդ է եղել, իսկ բանակցությունները վերահսկել է ռուսաստանցի գաղտնի պատվիրակ Ալեքսանդր Բաբակովը»,- ասվում է հոդվածում:

«Համաձայն հետաքննության՝ նոյեմբերին, Վալերան դը Սեն-Ժյուսթը՝ «Ազգային ճակատի» գանձապահը նույնպես հանդիպել է Դամբինշին: Վերջինս հերքել է, որ հանդես է եկել միջնորդի դերում, եւ ասել է, որ չի եղել Բաբակովի ներկայացուցիչը: Բաբակովն իր հերթին հրաժարվել է մեկնաբանություն տալ»:

«Կուսակցությունն ավելի վաղ ցանկացել է վարկ վերցնել ռուսաստանյան «Ստրատեգիա» եւ «ՆԿԲ» բանկերից, սակայն երկուսն էլ զրկվել են լիցենզիայից»,-պնդում է The Times-ի թղթակիցը:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝