Երբ «Իսլամական պետությունը» պարտվի, պատրաստվեք նոր աղետների

2FA3B40200000578-3376070-image-m-36_1451298245540

««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արշավը Սիրիայում եւ Իրաքում մոտ է հաջող վերջաբանին»,-գրում է Financial Times-ի լրագրող Դեյվիդ Գարդները:

«ԱՄՆ-ի օժանդակությամբ իրաքյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մոսուլի մեծ մասը: ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքան 3 կողմից շրջապատված է ամերիկյան ուժերի աջակցությունը վայելող քուրդ զինյալների կողմից: Իսկ Թուրքիան եւ «Սիրիական ազատ բանակը» փետրվարին գրավեցին Ալ-Բաբ քաղաքը՝ քրդերի առաջխաղացումը կանխելու նպատակով: Ըստ կանխատեսումների, ջիհադիստները կհրաժարվեն պետություն ստեղծելու գաղափարից եւ «Իսլամական պետությունը» կվերածվի միջազգային ահաբեկիչների եւ գրոհայինների տարածաշրջանային խմբավորման: Ընթացքում այդ ողբերգության բոլոր մասնակիցների միջեւ, որոնք մրցակցում են իրար հետ եւ մարտնչում տարածքներ նվաճելու համար, հնարավոր է տեղի ունենա համընդհանուր առճակատում»,-կարծում է հեղինակը:

«Շատ ավելի մեծ տագնապ է հարուցում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ մյուս դիրքորոշումը: Առաջատար գործող անձինք քաղաքական ուղեգիծ են որդեգրել, որով գրեթե ոչնչացնում են չափավոր ուժերին: Այդ տարածաշրջանում կենտրոնն ի վիճակի չէ պահպանել կայունությունը, քանի որ չափից շատ են հիմքերը խարխլող ուժերը: Այնտեղ շուրջ կես միլիոն մարդ զոհվեց, Բաշար Ասադի դեմ ըմբոստացած զինյալների մեծամասնությունը չեզոքացվեց, իսկ բնակչության կեսը տեղահանվեց կամ փախուստի դիմեց»,-նշվում է հոդվածում:

«ԱՄՆ-ն այս աներեւակայելի հակամարտությունը դիտարկում է զուտ ԻՊ-ի դեմ պատերազմի եւ Իրանի հետ սեփական դիմակայության շրջանակում: Ռուսաստանը, որի շնորհիվ փրկվեց Ասադի վարչակազմը, միտված է որպես միջազգային եւ տարածաշրջանային տերություն քաղաքական ասպարեզ վերադարձին: Իսկ Թուրքիան մտադիր է խոչընդոտել սիրիացի քրդերին, ովքեր փորձում են պետություն ստեղծել այդ երկրի սահմանների մոտ: Մենք չգիտենք՝ ով է այժմ գլխավորը եւ արդյոք Ասադն ինչ-որ չափով իշխանություն ունի»,-եզրափակում է պարբերականը

Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝