Քարտեզի վրա Ռուսաստանի «կույրաղիքի որդանման ելուստը»

Vladimir-Putin-and-Europe-map-564363

«Քաղաքացիների՝ Եվրամիության հետ կապված դժգոհությունները դուրս են գալիս բրիտանական կղզիների սահմաններից: Սակայն առանց ԵՄ-ի եվրոպական երկրները միջազգային քաղաքական ասպարեզում կզրկվեն որեւէ նշանակությունից»,- Tagesspiegel-ում գրում է մեկնաբան Գերդ Ապենցելերը:

«Ինչպես ցույց են տալիս քաղաքական հետազոտությունների Policy Matters բեռլինյան ինստիտուտի հարցումները, որոնք անցկացվել են ամբողջ Եվրոպայում, հինգ երկրների քաղաքացիներ ԵՄ-ում ավելի շատ թերություններ են տեսնում, քան առավելություններ. դրանք են Չեխիան, Շվեդիան, Իտալիան, Նիդեռլանդները եւ Ֆրանսիան»:

«Բերթելսմանի անվան հիմնադրամի անցկացրած հարցման ընթացքում ԵՄ-ի անդամ 28 երկրների 12 հազար քաղաքացիների 72 տոկոսը դժգոհել է Բրյուսելի քաղաքականությունից: Նման սառը վերաբերմունքի պատճառները գտնելու համար պետք է ուսումնասիրել եվրագոտու հինգ երկրներում առկա գործազրկության վիճակագրությունը, որոնք ամենաշատն էին տուժել տնտեսական ճգնաժամի պատճառով. Հունաստան՝ 23,5 տոկոս, Իսպանիա՝ 18 տոկոս, Իտալիա՝ 11,5 տոկոս, Պորտուգալիա եւ Ֆրանսիա՝ 10 տոկոս»,- հայտնում է հեղինակը:

«Միասնական արժույթն ընդունվել էր որպես միավորող օղակ, սակայն գործնականում եվրոյի ներդրումը բազմապատկեց առանց այն էլ ծաղկող եվրոպական այն երկրների բարեկեցությունը, որոնք ունեն հզոր արդյունաբերություն եւ տպավորիչ առեւտրային շրջանառություն, ինչպես նաեւ գայթակղեց Եվրոպայի հարավի երկրներին պարտքեր վերցնել այլ պետություններից իբր շահավետ պայմաններով եւ դրանով ոչ պակաս զարգացած տնտեսություն ունեցող երկրներին զրկեց ԵՄ-ի ներսում մրցունակ մնալու հնարավորությունից»:

«Արեւելյան բլոկի կործանման եւ գլոբալացման հետեւանքներն Ապենցելերը համարում է եվրոպացիների՝ ԵՄ-ից դժգոհելու եւս մեկ պատճառ: Այդ հետեւանքները հանգեցրել են աշխատատեղերի կորուստների, այլ երկրներ արտադրությունների տեղափոխման, միգրանտների ավելի էժան աշխատուժի հոսքի հաշվին մրցունակության աճի: «Հենց այդ ամենի պատճառով բրիտանացիները որոշեցին լքել Եվրամիությունը»,- կարծում է հեղինակը:

«Ինչի կարող է հանգեցնել ԵՄ-ի կործանումն ազգային եսասիրության պատճառով: Եվրոպան իրենից ներկայացնում է որպես Ռուսաստանի ապենդիքս՝ կույրաղիքի որդանման ելուստ: Գլոբալ առումով, ԵՄ-ի 28 անդամներից յուրաքանչյուրն առանձին իրենից ոչինչ չի ներկայացնում: Միայն ԵՄ-ն կարող է առաջարկել ոչ մեծ երկրներին համախմբվել եւ դառնալ ուժի գործոն: Դա վերաբերում է թե՛ տնտեսությանը, թե՛ միջազգային հարթակներին, թե՛ միգրացիոն եւ անվտանգության քաղաքականությանը»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝