Ֆրանսիական քաղաքական պտուտախաղ՝ անդունդի եզրին

devy1

«Եվրոպայում ընթացքի մեջ է ընտրական թեժ տարին. կիրակի օրը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը, որով կպարզվի, թե կդիմանա՞ն արդյոք կենտրոնամետները, կամ  ազգայնականներն առավելություն կստանա՞ն սոցիալիստների նկատմամբ»,-գրում է The Wall Street Journal հանդեսը:

«Ամիսներ շարունակ շատերը կարծում էին, որ առաջին փուլից հետո հիմնական պայքարը կընթանա «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի եւ աջ կենտրոնամետ Ֆրանսուա Ֆիյոնի կամ ձախ կենտրոնամետ Էմանուել Մակրոնի միջեւ»:

«Սակայն երկու բարեփոխիչներին անսպասելիորեն կարող է գերազանցել ծայրահեղ աջակողմյան անկախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը: Վերջինս դիմել է ֆրանսիացիներին՝ պնդելով, որ նրանք կարող են հարստանալ քիչ աշխատելով, եւ ծախսել ավելի շատ՝ քիչ վաստակելով: Արտաքին քաղաքականության մեջ նա տրամադրված է ընդդեմ Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի, աջակցում է Պուտինին եւ «Գերմանական թույնը» վերնագրով գիրք է հեղինակել»:

«Բոլոր 4 հիմնական թեկնածուները, սոցհարցումների համաձայն, կստանան ձայների շուրջ 20%-ը, սակայն Մելանշոնի հեղինակությունն ու վարկանիշը կայուն աճ են արձանագրում: Եզրափակիչ փուլը, եթե Լը Պենը հանդես գա ընդդեմ Մելանշոնի, իսկական քաղաքական ցնցում կլինի համաշխարհային շուկաների, նաեւ Եվրամիության եւ եվրագոտու ապագայի համար»:

«Օլանդի սոցիալիստների «շնորհիվ» Ֆրանսիայի տնտեսությունը Եվրոպայի խոշորագույն երկրների մեջ ամենաթույլ օղակը դարձավ: Դրան ավելացրեք նաեւ իսլամիստական ահաբեկչության սպառնալիքը եւ մասսայական ներգաղթը Սիրիայից, եւ արդեն պատրաստ է հիմքը ծայրահեղական թեկնածուների համար: Հույս ունենանք, որ ֆրանսիացիների մեծամասնությունը հեռու կմնա քաղաքական անդունդի եզրից»,-գրում է ամերիկյան պարբերականը:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝