«Ով վտանգավոր է թվում, նրա վրա չեն հարձակվում»

Снимок

Հյուսիսային Կորեայի հարցերով գերմանացի փորձագետ եւ ST Analytics  մյունխենյան վերլուծական ընկերության հիմնադիր Մարկուս Շիլերի կարծիքով, Փխենյանում տեղի ունեցած ռազմական շքերթը նպատակ ուներ բոլորին ցուցադրելու, որ Հյուսիսային Կորեան վտանգավոր է, եւ նա մշտապես արտադրում է նոր զենք: «Այդ կերպ հյուսիսկորեական ղեկավարությունը ցանկանում էր ուղերձ հղել. «ով վտանգավոր է թվում, նրա վրա չեն հարձակվում»,- մեջբերում է Die Welt-ը փորձագետի խոսքերը:

«Սակայն միեւնույն ժամանակ Հյուսիսային Կորեան չի կարող երկարատեւ պատերազմ վարել: Հյուսիսային Կորեային անհրաժեշտ է եւս մի քանի տարի, որպեսզի ստեղծի միջմայրցամաքային լիարժեք հրթիռ, որը կկարողանա հասնել մինչեւ ԱՄՆ-ի արեւմտյան ափ»,- ասում է Շիլերը:

«Միջմայրցամաքային հրթիռի արտադրությունը, որը կարող է կրել մի քանի մարտագլխիկ, որից ունեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը, կտեւի մինչեւ 20 տարի եւ պահանջում է միլիարդների ծախսեր»:

«Սակայն, հնարավոր է, ավելի հեշտ կլինի Հավայան կղզիների ափ ուղարկել մարտագլխիկներով ականանավ եւ այնտեղ պայթեցնել: Հավանականությունը, որ նմանատիպ ականանավը հաջողությամբ կկանգնեցնեն, բավականին ցածր է, քան հաջող հրթիռային փորձարկումները: Սակայն քաղաքականությունն այլ կանոններ ունի»,- նշում է Շիլերը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝