«Գեներալիսիմուսն» իր համար բացահայտեց ռազմական ուժի արբեցնող կիրքը

Donald-Trump-President-Syria-US-ground-troops-war-WW3-Vladimir-Putin-Russia-605528

«10 տոննա քաշով հրեշը, որը կարող է ցնցել երկիրը 20 կմ շառավղով, ռումբը, որն արձակվել էր Դոնալդ Թրամփի հրամանով Աֆղանստանի քարանձավների վրա, նշանավորեց «Դոնալդյան պատերազմի» անխուսափելի էսկալացիան, որը սկսվել է Սիրիայում արձակած հրթիռներով,- իտալական La Repubblica-ում գրում է Վիտորիկո Ձուկոնին: -Նրան նախորդած ոչ մի գերագույն հրամանատար, ոչ Բուշ կրտսերը, որի օրոք է ստեղծվել «բոլոր ռումբերի մայրը», ոչ էլ Օբաման չեն համարձակվել գործի դնել այն, քանի որ դրա մարտավարական օգուտը միշտ էլ կասկածելի է թվացել, իսկ նման ավերիչ ռումբի հոգեբանական եւ քաղաքական հետեւանքները կարող են ռիսկային լինել»:

«Սակայն,- նշում է Ձուկոնին,- Թրամփը՝ «գեներալիսիմուսը», իր համար բացահայտեց ռազմական ուժի արբեցնող կիրքը: Այդ մարդը, ով չի ծառայել բանակում ոտքերի կորության պատճառով, այնքան էլ բծախնդիր չէ, որքան իր նախորդները: Նա փորձում է ցուցադրել առավելագույն ազդեցություն՝ գործադրելով նվազագույն ջանքեր. «մեծ պայթյունը»  աշխարհում եւ ամերիկացիների շրջանում նրան կներկայացնի որպես «լավ տղա», ով պատրաստ է ցանկացած քայլի»:

«Ահաբեկիչների համաշխարհային ցանցի անհամաչափ պատերազմի համատեքստում, ովքեր կռվում են անցորդների ուղղությամբ սլացող բեռնատարների միջոցով եւ իրենց վրա են վերցնում ցանկացած խենթ արարքի պատասխանատվությունը, MOAB-ը, որին անմիջապես անվանեցին «բոլոր ռումբերի մայրը»՝ (Mother Of All Bombs), չնայած որ պաշտոնապես կոչվում է Massive Ordnance Air Blast,  շատ քիչ է օգտակար, այնպես, ինչպես անարդյունավետ եղան սիրիական ավիաբազաների վրա արձակած 59 թեւավոր հրթիռները»,-նշվում է հոդվածում:

«Ի՞նչ նոր հրթիռ կամ ռումբ կկիրառի Թրամփն ավելի աղմկոտ պայթյունի, հերթական ցուցադրական գործողության համար, մինչեւ համակերպվի անմիջական միջամտության անհրաժեշտության հետ, հնարավոր է Փհենյանի դեմ,- հարցնում է հեղինակը: Քաոսի մեջ ընկած Աֆղանստանը չունի հզոր հովանավորներ: Իսկ ահա Հյուսիսային Կորեան գտնվում է Չինաստանի հովանավորության տակ»:

«Հետագա էսկալացիայի դինամիկան, որի մեկնարկը տվեց Թրամփը, պահանջում է, որ ցանկացած գործողությունից հետո տեղի ունենա ավելի սենսացիոն գործողություն, հակառակ դեպքում բլեֆը կբացահայտվի: Թրամփի ծրագիրը հենց կայանում է նրանում, որ իր ամենավտանգավոր թշնամին՝ Կիմ Չեն Ինը, ով տոնելու է կորեական իշխող դինաստիայի հիմնադրի 150-ամյակը, հետաքրքրվի իր հաջորդ քայլով: Սպիտակ տունը ռմբակոծեց Աֆղանստանի քարանձավները՝ հույս ունենալով հասկացնել Հյուսիսային Կորեային, քանի որ Թրամփը գիտի, որ այդ հզոր ռումբից բացի իր զինանոցում մնացել է միայն միջուկային ռումբը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ La Repubblica

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝