Արեւմուտքը պետք է ազդեցություն գործի Մոսկվայի վրա, իսկ Պուտինը՝ Ասադի

trtworld-nid-323607-fid-360785

«Եվրախորհրդարանի փոխնախագահ, գերմանացի փորձագետ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը Սիրիայի վարչակազմի կողմից Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքում քիմիական զենք կիրառելուց հետո պահանջել է, որպեսզի Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ասադին զսպելու համար»,-հաղորդում է գերմանական Bild հանդեսը: Բժշկական կազմակերպությունների տվյալներով ռմբակոծության հետեւանքով զոհվել է առնվազն 100 մարդ, վիրավորվել՝ շուրջ 400-ը:

«Սիրիայում տիրում է քաոսը, բռնությունն ու տառապանքը:Ասադի վարչակազմը պատասխանատվություն է կրում գազային հարձակման համար: Անգամ Ռուսաստանում են տարակուսանքի մեջ: Արեւմուտքը պետք է ազդեցություն գործի Մոսկվայի վրա. չէ՞ որ միայն Պուտինը կարող է զսպել Ասադին: Առավել եւս, որ Ռուսաստանն օրերս սեփական մաշկի վրա զգաց անմարդկային հարձակման ցավը»,-հայտնել է փորձագետը:

Նրա պնդմամբ, այդ հանցագործության բոլոր մասնակիցներին անհրաժեշտ է գտնել եւ կանգնեցնել Միջազգային ռազմական դատարանի առջեւ:

«Ավելի վաղ Ասադի մեղսակցության մասին հայտարարել էին նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ԵՄ-ի միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ռուսաստանը եւ Իրանը, իրենց հռչակելով զինադադարի երաշխավոր, հսկայական բարոյական պատասխանատվություն են կրում այդ դաժան սպանությունների համար»,-եզրափակում է գերմանացի դիվանագետը:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝