Ցարին հավանում են, քանի որ ֆրանս-գերմանական Եվրոպան հոգնեցուցիչ է

big

«Վլադիմիր Պուտինի միջամտությունը եվրոպական երկրների ներքին քաղաքականությանն ավելի շուտ հանդիսանում է տեղի ունեցածի հետեւանք, քան պատճառ»,- կարծիք է հայտնել ֆրանսիացի քաղաքագետ Ստեֆան Ռոզեն իտալական La Stampa պարբերականին տված հարցազրույցում:

«Ինչու՞ է Պուտինը միջամտում Ֆրանսիայի կամ Իտալիայի ներքին գործերին: Քանի որ Եվրոպայի եւ շատ դեպքերում ամբողջ աշխարհի ժողովուրդները հոգնել են տնտեսական, ֆինանսական եւ համակարգչային գլոբալացումից, ինչը նրանց զրկել է սեփական ճակատագրի վրա ազդեցություն գործելու հնարավորությունից: Իսկ Պուտինը դրանից օգտվում է»:

«Ռուսաստանցի առաջնորդը շատ մարդկանց համար դարձավ խռովության մարմնացում՝ ընդդեմ այդ գլոբալացման, նաեւ ազգային գերիշխանության խորհրդանիշ: Անհրաժեշտ է ուսումնասիրել խնդրի հիմքերը»,-նշում է քաղաքագետը:

Ստեֆան Ռոզեն կարծիք է հայտնում, որ Եվրոպայի սխալը պայմանավորված է ֆրանս-գերմանական մոլորությամբ, ըստ որի Եվրոպայի ժողովուրդներին կարելի է մերձեցնել միասնական՝ հատկապես տնտեսական քաղաքականության շնորհիվ: Նրանք, ովքեր ղեկավարում են Եվրոպան, կարծում են, որ տնտեսությունն առաջնորդների փոխարեն ազդեցություն կունենա հանրության վրա: Եթե այս ամենը փոխվի, Պուտինն այլեւս չի միջամտի»,-հայտնել է քաղաքագետը:

Աղբյուր՝ La Stampa

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝