Ամերիկացիներն անհանգստացած են Ֆրանսիայի նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունից

1111

«Կոնգրեսականները չեն մատնանշում հստակ սպառնալիք, սակայն հիշեցնում են ապատեղեկատվական արշավի մասին, ինչպես նաեւ «տեղեկատվության հափշտակության» մասին, որն այնուհետեւ օգտագործվել է քարոզչական նպատակներով»,- Le Figaro-ում գրում է թղթակից Ֆիլիպ Ժելին:

«Ամերիկյան նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության հարցերով զբաղվող Կոնգրեսի հանձնաժողովի քաղաքական գործիչները մտահոգված են նույն իրավիճակի կրկնությունից, ամենից առաջ Ֆրանսիայում եւ Գերմանիայում: «Ես կարծում եմ, որ ռուսներն ակտիվորեն միջամտում են Ֆրանսիայի ընտրություններին,- նշել է հանրապետական սենատոր Ռիչարդ Բերը, ով ղեկավարում է ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության հարցերով զբաղվող հատուկ կոմիտեն: -Մենք պատասխանատու չենք այն բանի համար, որպեսզի դա հասցնենք ամբողջ աշխարհին»:

«Նա չի ներկայացրել ռուսաստանյան միջամտության վերաբերյալ պարզաբանումներ, բացի ապատեղեկատվական քարոզարշավից եւ տեղեկատվության հափշտակությունից»,- նշում է Ժելին:

«Կրեմլում Վլադիմիր Պուտինի եւ Մարին Լը Պենի հանդիպումը տարակուսանքի մեջ է գցել ամերիկացիներին»,-գրում է թղթակիցը: «Մենք պատրաստ ենք նրան, որ կա երկու եվրոպական երկիր, որտեղ Ռուսաստանը փորձում է շեղել ընտրությունների բնականոն ընթացքը. Գերմանիայում եւ Ֆրանսիայում այդ երկրի ջանքերը բավական նկատելի են եւ միեւնույն ժամանակ քողարկված, ինչպես դա արդեն փորձարկվել է Չեռնոգորիայում եւ Նիդեռլանդներում»,- հայտնել է Բերը:

Նման անհանգստություն հնչել է նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի շուրթերից: «Ակնհայտ է, որ Ռուսաստանը միջամտում է մեր դաշնակից երկրների ընտրություններին: Մենք պետք է օգնենք մեր դաշնակիցներին դիմագրավել այդ միջամտությանը»,- հայտնել է նա:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝